Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Լևոն Տեր-Պետրոսյան. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրակի օրը տեղի ունեցած ՀՀՇ երիտթևի համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե, ի վերջո, ինչպիսի՞ ընդդիմություն է Կոնգերսը: Առաջին նախագահը նշեց, որ ընդհանրապես շփոթ կա, թե ի՞նչ բան է ընդդիմությունը:
«Շատ պարզ բան է ընդդիմությունը. դա սովորական ժողովրդավարական պետություններին հատուկ ինստիտուտ է, և ես կերազեի, որ մենք էլ լինենք սովորական ժողովրդավարական պետություն, որտեղ, այո, եթե չհասնեինք իշխանության, հանգիստ օրինական ճանապարհով, օրենքների շրջանակում իրականացնեինք մեր առաքելությունը: Իսկ ի՞նչ է այդ առաքելությունը. նորից հսկողության մի մեխանիզմ է, որը թույլ չի տալիս իշխանություններին գնալ կամայականությունների: Բայց ես կարծում եմ, որ իսկապես կա արմատական ընդդիմություն և կա կառուցողական ընդդիմություն: Կառուցողական ընդդիմությունն այն ընդդիմությունն էր, որի մասին քիչ առաջ խոսեցի, այսինքն` օրինական ժողովրդավարական պետության մեջ այն ընդդիմությունը, որը բավարար ձայներ չի հավաքում իշխանություն կազմելու համար, բնականորեն դառնում է ընդդիմություն, և նրա գործունեությունն իսկապես կառուցողական է խորհրդարանում և, եթե մամուլն ու հեռուստատեսությունն ազատ են, բնական է, նաև մամուլում և հեռուստատեսությունում: Արմատական ե՞րբ է դառնում ընդդիմությունը. ստիպված դառնում է այն ժամանակ, երբ որ այդ իշխանությունը լեգիտիմ չէ: Հնարավոր չէ կառուցողական ընդդիմություն ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում: Որովհետև այդ դեպքում երկրի գլխավոր խնդիրը դառնում է ոչ լեգիտիմ իշխանությունը լեգիտիմի վերածելու խնդիրը, որին մենք լծվել ենք այս երեք տարի: Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետև չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին և այդպիսին լինելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահն իր խոսքն ավարտեց երիտասարդներին ուղղված ռեպլիկով, թե մեծերը կաշխատեն այդ բեռը չդնել երիտասարդների վրա: «Կաշխատենք բեռի մեծագույն մասը` 99 %-ը, վերցնել մեզ վրա»,- ասաց ՀՀ առաջին նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում