Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան զբաղված է իմիտացիոն քաղաքականությամբ»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թուրքական կողմը իր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով (նախագահ Աբդուլա Գյուլ, վարչապետ Էրդողան, արտգործնախարար Դավութօղլու) տևական ժամանակ է՝ հայտարարում է, թե ընթանում է «լուռ դիվանագիտություն» Հայաստանի և Թուրքիայի միջև: «Ես կարծում եմ, որ այդ «լուռ դիվանագիտություն» եզրը թուրքական քաղաքական մեքենայի կողմից շրջանառության մեջ է դրվել այն պատճառով, որ ավելի քիչ որոշակիություն է պահանջում և թուրքական իշխանություններին թույլ է տալիս մանևրելու ավելի լայն դաշտ ունենալ ու խուսափել կոնկրետ հարցերից և պատասխանատվությունից: Դա արվում է հայ-թուրքական գործընթացը փակուղի մտցնելուց հետո արդարանալու ճանապարհ գտնելու ինչ-որ հույսով: Ես կարծում եմ՝ որևէ լուռ դիվանագիտություն գոյություն չունի, և մեր ԱԳՆ-ն էլ քանիցս հերքել է դա»,- զրույցի ժամանակ նշեց թուրքագետը: Ըստ Ռուբեն Մելքոնյանի` սուտը, կեղծիքը, փաստերի խեղաթյուրումը շարունակում են մնալ թուրքական քաղաքական մշակույթի անբաժանելի մասը: «Առաջին լրատվականը» հետաքրքվեց, թե ինչպե՞ս է Ռուբեն Մելքոնյանը վերաբերվում այն փաստին, որ շաբաթներ առաջ Թուրքիան Հայաստանին հանել է իր ազգային անվտանգությանը սպառնալիք համարող երկրների ցանկից: Թուրքագետը կարծում է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրում է իմիտացիոն բնույթ, և քարոզչական տարբեր հնարքներ են գործադրվում: Թուրքիայի կատարած այդ քայլի մեջ Ռուբեն Մելքոնյանը տեսնում է մի քանի ենթատեքստ: Նա նկատեց, որ Թուրքիայի ազգային անվտանգության փաստաթուղթը գաղտնի է, և եթե տեղեկատվության արտահոսք է լինում, հիմնականում քարոզչական բնույթ է ունենում: Այդ քայլով, ըստ թուրքագետի, Թուրքիայի իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք հավատարիմ են իրենց հռչակած արտաքին քաղաքականության տեսլականին, այն է`չունենալ խնդիրներ հարևանների հետ: Եվ այդ իսկ պատճառով էլ, մեր զրուցակցի հավաստմամբ, գրեթե բոլոր հարևաններին, բացի Հունաստանից, Թուրքիան դուրս է հանել իր համար վտանգ ներկայացնող երկրների ցանկից` դրանով ջանալով ապացուցելով, թե հարևանների հետ իրենք ուզում են ունենալ զրո խնդիրներ: Մյուս կողմից էլ, թուրքագետի դիտարկմամբ, Թուրքիան ցանկանում է հարվածել Հայաստանի և Սփյուռքի միասնականությանը և անջրպետ մտցնել հայության երկու հատվածների միջև: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարը իր դեսպանների միջոցով հայտարարել է, որ տարբեր երկրներում չեզոքացնեն հայկական Սփյուռքի գործունեությունը: Մեր զրուցակիցը չբացառեց, որ թուրքական կողմը կարող է ժամանակ անց հայտարարել, թե Հայաստանին հանել է իր համար վտանգ ներկայացնող երկրների ցանկից, սակայն Սփյուռքը շարունակում է մնալ այդ ցանկում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների տապալմանը, ապա, ըստ մեր զրուցակցի, դրա պատճառը Թուրքիայի ներքին խնդիրներն են: Թուրքագետը կարծում է, որ Հայաստանը չպետք է հանդես գա համարժեք արձագանքով և Թուրքիային հանի իր ազգային անվտանգությանը սպառնալիք համարվող երկրների ցանկից, քանի որ այդ տեղեկատվությունը ստույգ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում