Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ազգին սպառնում է իբրև ազգ չկայանալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը
– Անուշ, վերջին շրջանում տեղի ունեցող համատարած ինքնասպանությունները, սպանությունները բանակում, բարոյահոգեբանական ճգնաժամը ինչի՞ հետևանք են:
– Շատ եմ մտածել բանակի խնդրի շուրջ, այն շատ ցավոտ հարց է ինձ համար: Որպես կանոն, մի քանի գործոններ եմ տեսնում: Իբրև ինստիտուտ` բանակը փակ ինստիտուտ է, այսինքն` բանակը, բանտը, դատաիրավական համակարգը ունեն իրենց կանոնները, որոնք չեն համապատասխանում հասարակության կանոններին: Այն, որ հիմա բանակում սկսվել է տոտալ ինքնասպանությունների, սպանությունների փուլ, համարում եմ նախևառաջ խորը հոգեբանական, խորքային երևույթ, քանի որ նույնիսկ բանակի փակ ինստիտուտն ախտահարված է դրանով: Այս վերջին իրադարձությունների կոնտեքստում ինձ զարմանք է պատճառել մի ուրիշ բան` մեկ օրվա մեջ ինքնասպանություն է կատարում երեք հոգի միայն Երևանում: Այսինքն` մենք չենք կարող ասել, որ բոլորը գլոբալ հոգեկան հիվանդներ են, պարզապես հասկանալի է դառնում. պետությունն ի զորու չէ քաղաքացիներին հաղորդել էլեմենտար հույս: Մարդիկ այսօր հուսահատ են:
– Դրանո՞վ եք պայմանավորում արտագաղթի` ահռելի չափերի հասնող թվերը. մեկ տարվա ընթացքում 70.000 արտագաղթված:
– Այդ համատարած հուսահատությունը գալիս է նաև նրանից, որ երկիրը ի զորու չէ իր քաղաքացիներին հաղորդել որոշակի էլեմենտար ապագայի տեսլական, մարդիկ ապագայի տեսլական չունեն, չունեն այն հեռանկարը, թե ինչի համար պետք է ապրեն, նրանք ուղղակի գերադասում են հասարակությունից դուրս մնալ տարբեր ձևերով. ավելի կոնստրուկտիվ ձևը արտագաղթն է, ավելի դեստրուկտիվը` հավերժական արգագաղթը, այն է` ինքնասպանությունը և սպանությունը: Երկու դեպքում էլ մարդիկ փորձում են գնալ այն դժոխքից, որը ստեղծվել է: Սա ստեղծվել է բոլորիս համատեղ ջանքերով, որովհետև երևի մենք այնքան ենք լռել, որ հասարակության պասիվ շերտն այսկերպ է արձագանքում այդ երևույթներին, իսկ գիտենք, որ պասիվությունը, հարմարվողականությունն իրենց մեջ կրում են ինքնասպանության տարրեր:
– Մենք տեսնում ենք, որ, օրինակ, եկեղեցու հոգևոր այրերը սկսել են հաճախել բանակ: Արդյո՞ք այսկերպ հնարավոր է ուղղել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը:
– Գիտեք, հիմա միասին կարող ենք գնալ զրույց անել բանակում, բայց կարևորն այն է, թե մենք ինչ զրույց կանենք, մենք կարող ենք այդ դժգոհության և հուսահատության քանակը և չափը ավելացնել մեր իսկ զրույցներով: Դու պետք է կարողանաս ճիշտ զրույց վարել, պետք է կարողանաս մարդու առջև բացել ինչ-որ բան և այն էլ անհավատ մարդուն, որովհետև ժամանակակից մարդը անհավատ է, նա չի կարող միստիկ հավատալ Աստծուն, հավերժական կյանքին նույնպես, դրա համար պետք չէ շոշափել օրթոդոքս թեմաներ. եկեղեցին իր հերթին պետք է կատարի սոցիալական ծրագիր, նա պետք է մոտենա ե՛ւ բարոյականության, ե՛ւ ճշտախոսության տեսանկյունից, մարդու առաջ բացի ոչ թե հավերժական կյանքի, այլ իր ներկա կյանքի հեռանկարը, իսկ եկեղեցին կարողանո՞ւմ է, արդյոք, դա անել, ես խիստ կասկածում եմ: Նախագահը պետք է գնա բանակ, թող գնա-ասի` բանակն ավարտելուց հետո մենք ձեզ համար ծրագրել են գոյության հետևյալ ճանապարհները, ուղիները, դուք ունենալու եք ձեր շահերը, մենք ձեզ հնարավորություն կտանք անել սա և սա:
– Այս ամենը հնարավո՞ր է, որ ի վերջո կրոնական ֆաշիզմի հանգեցնի:
– Ֆաշիզմն ինքնամեկուսացման ձև է, գոյություն ունի կրոնական, ազգայնական, տնտեսական ֆաշիզմ, ինչն իրականում մեզ մոտ կատարվում է. սա ընդհանուր ազգի մեկուսացման ճանապարհի տարբեր դիրսևորումներ են, որովհետև եթե դու հասկանում ես, որ քո ազգն արդեն մրցունակ չէ, արդեն պրոբլեմատիկ է, դու այդ ազգին սկսում ես տարբեր ձևերով կտրել հնարավոր զարգացման ուղիներից, հնարավոր կենսագործունեության ձևերից, հնարավոր ինքնարտահայտման ուղիներից, դու մեկուսացնում ես այդ ազգին, որ նրան զոմբիացնես, որ նա ի զորու չլինի լուծելու որևէ կենսական խնդիր և որևէ բարոյական պահանջ: Իսկ այդպիսի ազգին մնում է միայն ինքնասպան լինել:
– Այս կեղծ ազգայնականությունն էլ հայրենասիրության, ազգային գաղափարներով և միասնությամբ են համեմում:
– Հասարակությունն այդ ազգայնական պրոյեկտներից մինչև կյանքի վերջը զզված է: Նա սարսափած սպասում է իր վերջին ազգայնական հույսին. մեր միակ իրականացված ազգային պրոյեկտը այժմ Ղարաբաղն է: Հիմա հասարակությունը սարսափով և անորոշության մեջ սպասում է այդ պրոյեկտի փլուզմանը, որովհետև, ցավոք, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ինչ-որ ակնարկային միավորներ են բերում, որ այդ պրոյեկտը փլուզված է: Նրանք նույնպես ենթագիտակցաբար սրում են հուսահատության չափը, որովհետև ոչ միայն սոցիալական անարդարությունն է, ոչ միայն իբրև հասարակություն չկայանալը, այլ ազգին սպառնում է իբրև ազգ չկայանալը:
– Փաստացի Ղարաբաղի հարցը փլուզվա՞ծ եք համարում:
– Ինձ թվում է` Ղարաբաղի հարցը հավասարապես խանգարում է քաղաքական խաղերով զբաղվող շատ մարդկանց` թե՛ ընդդիմության շարքերում, թե՛ իշխանության, այնինչ Ղարաբաղի հարցը մեր ազգույթի վերջին ինքնաիդենտիֆիկացիայի խարիսխն է: Այսինքն` մենք մեզ ինդենտիֆիկացնում ենք Ղարաբաղի հարցի հետ: Ազգային մակարդակով մենք ունենք անորոշություն, սոցիալական մակարդակով` անարդարություն, մարդկային մակարդակով` հուսահատություն, իսկ դուք հարցնում եք` ինչու են ինքնասպան լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում