Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից երկուսը մի քանի շաբաթ առաջ հանդիպել են: Սթիվ Ջոբսն ու Մարկ Ցուկենբերգը քննարկել են Ping ծրագիրը այն ժամանակ, երբ Ջոբսը հրավիրել է Facebook-ի տիրոջը ճաշելու եւ զբոսնելու: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր են զբաղեցնում այս ընկերությունների համաշխարհային IT ոլորտում, ապա կարելի է եզրակացնել, որ մոտ ժամանակներս նրանք նոր մեգածրագիր կարող են ներկայացնել: