«Այսօր կրծողների համաճարակ կա Հայաստանում և ոչինչ չի արվում նրանց դեմ»,- բարձրաձայնեց ՀՀ ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Մենք դեռ գարնանն էինք զգուշացնում, բայց ոչինչ չարվեց: Մենք զգուշացրինք, որ ամեն տարի ցինկֆոսֆիլտ չի կարելի կիրառել կրծողի դեմ: Նրանք սովորում են այդ թունաքիմիկատին, բայց էլի ներկրվեց այդ թունաքիմիկատը, ինչի արդյունքում բերքը քիչ կլինի: Կրծողը այդ թույնից սատկում է, էլ մյուս կրծողը մոտ չի գալիս: Պրակտիկան ցույց է տալիս, որ տարեցտարի պետք է մկների թույնը փոխվի, որը չի արվում, էլի ներկրվում է ցինկֆոսֆիլտ: Չեն հասկանում մարդիկ, որ նույն թույնը չի կարելի կիրառել»,- ահազանգեց Հրաչ Բերբերյանը: