Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ալեքսեյ Վլասով. «ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ խաղատախտակին շատ բան է դրված»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը
– Պարոն Վլասով, Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի օրերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ երկու կողմերի միջև բարդ շրջանը հաղթահարված է, դրա ապացույցն է անսպասելի որոշումն այն մասին, որ Ռուսաստանը համաձայնեց Եվրոպայում ՀՀՊ համակարգի համատեղ ստեղծմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ նշեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների նման` ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններին ևս վերբեռնում է անհրաժեշտ: Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ամերիկյան հարաբերությունները լիսաբոնյան գագաթնաժողովի ֆոնին:
– Կարծում եմ` գագաթնաժողովը դրական ազդակ էր Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների զարգացման համար, բայց դրական դինամիկան պետք է զարգացնել կոնկրետ ծրագրերի, ժամանակակից ավտանգության առնչությամբ, առավել ակտուալ հարցերի շուրջ: Ռուսաստանի կողմից Եվրոպայում ՀՀՊ համակարգի համատեղ ստեղծմանը միանալու համաձայնությունը դրանցից մեկն է` կապված անվտանգության եվրոպական նոր ճարտարապետության ձևավորման հետ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սա ցուցիչ կլինի, թե ինչպես կընթանան քննարկումները այս թեմայի շուրջ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում:
Անկասկած, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունները պահպանվում են, սակայն դրանք չեն կրում գաղափարական բնույթ, առավելապես մրցակցային բնույթ ունեն: Այդ տարաձայնությունները կտարածվե՞ն նաև հետխորհրդային տարածքի վրա` ես այս առումով հստակ տեսնում եմ, որ հենց Ռուսաստանում էլ շատ քաղաքական գործիչներ, փորձագետներ պատրաստ չեն Միացյալ Նահանգներին որպես գործընկեր ընկալելու և նախկինի պես նրան մրցակից են համարում:
Հաջորդ հանգամանքը, որը նույնպես կազդի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա` դա ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա ընտրություններն են, և ես տպավորություն ունեմ, որ Օբամայի հաղթանակը ամենահավանական տարբերակը չէ: Հանրապետական նախագահի հնարավոր ընտրությունը առաջ կբերի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լիովին նոր ձևաչափի ձևավորման անհրաժեշտություն, քանի որ հանրապետականները կցանկանան մերժել Օբամայի արտաքին քաղաքականության բոլոր այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են, այսպես կոչված, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման արդյունքում:
– Պարոն Վլասով, G20-ի հավաքին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կհաջորդի ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Աստանայում: Նախորդ գագաթնաժողովի անցկացումից 10 տարի անց ԵԱՀԿ-ն գագաթնաժողով է գումարում, ի՞նչ կարելի է անկնկալել Աստանայի գագաթնաժողովից:
– Կարծում եմ, որ նախևառաջ գագաթնաժողովը Ղազախստանի ձեռքբերումն էր` նրա հեղինակության առումով, որպես կազմակերպության նախագահող երկիր: Այս գագաթնաժողովից մեծ արդյունքներ չէի ակնկալի, քանի որ ենթադրյալ բոլոր փաստաթղթերը` Եվրոպական անվտանգության նոր խարտիան, տնտեսական անվտանգության խնդիրներին առնչվող փաստաթղթերը, Լեռային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող համաձայնագիրը, կամ Հարավային Կովկասի և հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունների վերաբերյալ փաստաթղթերը առկա են սևագրերում, բայց դրանք ակնհայտորեն առայժմ համաձայնեցված չեն: Այդ իսկ պատճառով ինչ-որ փաստաթղթեր կընդունվեն` տնտեսության, տրանսպորտի, էկոլոգիական անվտանգության առնչությամբ, սակայն ակնկալել մի փաստաթուղթ, որը կարող է համարժեք լինել Հելսինկյան եզրափակիչ ակտին` չափից դուրս լավատեսական կլիներ: Այնպես որ, հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես են ընթանալու բանավեճերը գագաթնաժողովի այդ երկու օրերի ընթացքում: Բայց ես չեմ ակնկալում, որ գագաթնաժողովում եվրասիական անվտանգության խնդիրների առնչությամբ բեկում արձանագրվի:
– Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի ամբիոնից` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշեց, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու համար, և ՌԴ հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնեց: Սակայն, ի պատասխան, ՌԴ ԱԳՆ-ն նշեց, թե կասկածում է Վրաստանի նախագահի անկեղծությանը, որ նրա խոստումները լուրջ կընկալեն, եթե դրանք թղթին հանձնվեն և իրավական ուժ ստանան: Պարոն Վլասով, մի՞թե Ռուսաստանն այնքան թույլ է, որ նախընտրում է հարցը տեղափոխել Սաակաշվիլիին հավատալ-չհավատալու դաշտ:
– Այստեղ հարցը պետք է դիտարկել օբյեկտիվորեն. Վրաստանի հետ, միևնույն է, պետք է խոսել մոտ ապագայում, վրացական գործոնը հարավկովկասյան քաղաքականությունից ամբողջապես հանելը սկզբունքորեն պարզապես հնարավոր չէ իրականացնել: Հարցն այն է, թե ո՞ւմ հետ խոսել, ո՞ւմ հետ բանակցել` ինչպես երկկողմ հարաբերությունների շուրջ, այնպես էլ անկախ երկրների` Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ, որոնք ճանաչվել են Ռուսաստանի կողմից: Ես իսկապես կարծում եմ, որ Սաակաշվիլին Կրեմլում չի դիտարկվում որպես բանակցությունների համար իրական գործընկեր, և 2008թ. օգոստոսի 8-ը հանգեցրեց մի իրավիճակի, որից հետո Սաակաշվիլիի հետ բանակցելը` հենց անձի տեսակետից, ըստ էության, անհնար է: Այդ իսկ պատճառով ե՛ւ Ռուսաստանի արտգործնախարարությունում, ե՛ւ, կարծում եմ, Կրեմլում Վրաստանի առաջնորդի հայտարարություններին բավական թերահավատորեն են մոտենում` շեշտելով, որ ՌԴ-ն մշտապես պատրաստ է կառուցողական և համակարգային երկխոսության Վրաստանի հետ, եթե վրաստանյան քաղաքականությունը ոչ թե իմիջի մակարդակում, այլ գործնականում փոփոխությունների ենթարկվի: Որքան հասկանում եմ` այս դիրքորոշումը Կրեմլում մոտ ապագայում գերիշխող կլինի:
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի հայտարարություններին, ապա դրանք առավելապես ուղղված էին արևմտյան գործընկերներին, ովքեր իրենից ակնկալում են առավելապես մեղմ հռետորաբանություն` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերբեռնման, Մոսկա-ՆԱՏՕ հարաբերությունների ֆոնին, հետևաբար Վրաստանի առաջնորդի կողմից ռազմական հռետորաբանությունը բացարձակապես անտեղի կլիներ: Ուստի նրանք լսեցին Վրաստանի նախագահից այն, ինչ պետք է լսեին: Սակայն այդ խոսքերի արժեքը և իրականությունը, ինչպես արդեն նշվել է, Վրաստանի նախագահի մոտ հաճախ տարբերվում են: Այնպես որ, կապրենք` կտեսնենք, առավել ևս, երբ հետաքրքիր կլինի հետևել մասնավորապես` Սաակաշվիլին մնո՞ւմ է վրաստանյան մեծ քաղաքականությունում Վրաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում… Դրանից հետո միայն կարելի է ասել, թե ինչպիսին կլինեն ռուս-վրացական հարաբերությունները:
– Պարոն Վլասով, իսկ ի՞նչ եք ակնկալում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ: Կողմերը կարո՞ղ են համաձայնեցնել կարգավորման հիմնարար սկզբունքները, թե՞ ՌԴ նախագահի հայտարարությունները Աստրախանում այլ նպատակով արվեցին:
– ԵԱՀԿ գագաթնաժողովից, այնուամենայնիվ, բեկում չարժե ակնկալել, քանի որ կողմերի դիրքորոշումներում վիճելի հարցերը, ինչպես նախկինում, պահպանվում են, և չնայած այն բանին, որ բանակցային գործընթացի դինամիկան նկատելիորեն մեծացել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ, ամեն դեպքում առայժմ համաձայնեցված չէ այն բանաձևը, որը Մադրիդյան սկզբունքներից բացի, թույլ կտար անցնելու իրական քայլերի, որոնց միջոցով այդ սկզբունքները կիրագործվեին:
Սակայն, միևնույն ժամանակ, գտնում եմ, որ իսկապես ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ խաղատախտակին շատ բան է դրված, և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդես գան որևէ փաստաթղթով կամ հայտարարությամբ, որով կշեշտվի նրանց` տեսանելի ապագայում փոխզիջումային տարբերակ գտնելու և կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը, քանի որ եթե գագաթնաժողովում այս թեման որևէ կերպ չնշանավորվի` դա նաև Նազարբաևի հեղինակության հարցն է. նա իր երկրի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևին, երբ ուղարկեց Հարավային Կովկաս, վստահաբար հույս ուներ, որ Ղազախստանի նախաձեռնությունը կընդունվի Երևանի և Բաքվի կողմից: Սա նաև Դմիտրի Մեդվեդևի հեղինակության հարցն է, ում համար վերջին երկու տարիները անընդմեջ խորհրդակցությունների, բանակցությունների, բարձր մակարդակով հանդիպումների, Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունու ձևաչափում ակտիվ ջանքեր էին: Ուստի շատ բան է դրված խաղատախտակին, որևէ փաստաթուղթ պետք է ի հայտ գա, այլ հարց է, որ ես գտնում եմ, որ այն ռազմավարական նշանակություն առայժմ չի ունենա այն պատճառներով, որոնց մասին արդեն նշեցի:
– Չնայած որ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բեկում է ակնկալվում, Հայաստանում վերջերս շատ է խոսվում ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում` Հայաստանը կարո՞ղ է գնալ նման քայլի, և եթե գնա` դա ի՞նչ գին կունենա պաշտոնական Երևանի համար:
– Շատ բարդ հարց է, քանի որ Հայաստանի ներքին քաղաքականությունը չի հետևում միայն ղարաբաղյան հարցին. այստեղ է արտաքին քաղաքական մյուս խնդիրը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկու ռազմավարական վեկտորները. Հայաստանը` որպես Ռուսաստանի դաշնակից և որպես բազմավեկտոր քաղաքականություն իրականացնող, ինչպես նաև ներքաղաքական վիճակը` տարբեր ազդեցության խմբերի հետ փոխհարաբերությունները, կուսակցությունների հետ հարաբերությունները, այդ պատճառով, իհարկե, ճանաչումը բացարձակապես հարաբերությունների նոր դասավորություն կառաջացներ և, իմ կարծիքով, կբարդացներ ղարաբաղյան բանակցային գործընթացի հետագա կառուցողական ընթացքը: Որովհետև եթե վերհիշենք 1990-ականների սկիզբը, երբ Երևանը Ստեփանակերտի որոշումներից մի փոքր հեռավորություն էր պահում, թեև Քոչարյանն ու հայաստանյան քաղաքական էլիտայի մյուս ներկայացուցիչները Ղարաբաղից էին, ամեն դեպքում Հայաստանը կարողանում էր հմտորեն մանևրել միջազգային ասպարեզում` հասնելով առավել ձեռնտու արդյունքների, քան եթե Հայաստանը միանշանակ ճանաչեր Լեռնային Ղարաբաղը: Այդ պատճառով, որպեսզի ստեղծվի մի այնպիսի վիճակ, երբ այդ ճանաչումը կդառնա ուժեղ քայլ Հայաստանի կողմից` պետք է հաշվի առնել այդքան գործոնները, այդ թվում և միջազգային հանրության հնարավոր արձագանքը` ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ Բրյուսելի կողմից, որոնք միանշանակ այժմ չի կարելի կանխատեսել: Այսինքն` չնայած նրան, որ Հայաստանում նման խոսակցություններ կան, կարծում եմ, որ գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում պաշտոնական Երևանը նման քայլի չի գնա, որովհետև պրագմատիզմի տեսանկյունից դա ձեռնտու չէր լինի Երևանի միջազգային դիրքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում