Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Կնքեցին Արևադաշտի գյուղապետին ու տվեցին հանրապետականներին

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում հանրապետականները առաջիկա օրերին գրոհ կկազմակերպեն և կվերցնեն Արևադաշտի գյուղապետի «պոստը»:
Բանն այն է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի և Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված և Արևադաշտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ի դեպ, 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի չորրորդ եռամսյակում որոշում է ընդունվել ընտրությունները կազմակերպելու նպատակով 502962 դրամ հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և 29152 դրամ` ոստիկանությանը:
Նշենք, որ նախկին գյուղապետ Վաչիկ Ասատրյանը այս տարվա հոկտեմբերին մահացել է, իսկ ներկայիս պաշտոնակատարը Հովսեփ Օհանյանն է: Ավելին, ներկա պահին գյուղապետի միակ պոտենցիալ թեկնածուն նա է, որովհետև խոստացել է անդամակցել «Հանրապետական» կուսակցությանը: Մյուս թեկնածուները Արևադաշտի գյուղապետ դառնալու շանսեր չունեն ոչ միայն այս, այլև ներքին այլ խնդիրների պատճառով: Բանն այն է, որ Վաչիկ Ասատրյանը և Հովսեփ Օհանյանը շատ մտերիմ են եղել և միասին մի շարք գործարքներ են իրականացրել, որոնց մասին միայն Հովսեփ Օհանյանը գիտի, հետևաբար ձեռնտու չէ, որ իշխանությունների հովանավորությամբ կյանքի կոչված այդ գործարքներին մոտիկից ծանոթանա և առնչվի մեկ ուրիշը ևս: Այսպես` նրանց միջոցով է «Կոնվերս» բանկի, «Զվարթնոց օդանավակայանի» և «Հայփոստի» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը Արևադաշտում 2301 հեկտար հող ձեռք բերել, հարկավ` անհամեմատ մատչելի գներով: Բացի այդ, թե՛ Վաչիկ Ասատրյանը, թե՛ գյուղապետի աթոռի պոտենցիալ հավակնորդ Հովսեփ Օհանյանը շատ սերտ կապերի մեջ են «Հանրապետական» կուսակցության ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ, ով 2007-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Արմավիրի մարզի Արևադաշտի 015 ընտրատարածքից:
Որքան էլ զարմանալի է, իշխող կուսակցության աջակցությունը տեսնելով հանդերձ` ներկա պահին ընդամենը մեկ թեկնածու ցանկանում է իր ուժը չափել նորաթուխ հանրապետականի հետ: Բայց պարզվում է, այս միակ համարձակ թեկնածուն թոշակառու է, և օրենքը նրան թույլ չի տալիս մտնելու ընտրապայքարի մեջ: Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս ուժին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա ԲՀԿ-ն փորձ էլ չի անում այս ընտրատարածքում առաջադրվելու համար, քանի որ դա ավելորդ գումարների վատնում է համարում: Առավել ևս, որ այս գյուղում իրեն հավատարիմ մարդիկ չունի: Մինչդեռ վաղամեռիկ գյուղապետը, ըստ ամենայնի հեռահար նպատակներով, մահվանից առաջ գյուղացիներից մոտավորապես 20 հոգու անդամագրել է «Հանրապետական» կուսակցությանը:
Երեկ փորձեցինք անձամբ Հովսեփ Օհանյանից ճշտել, թե երբ են անցկացվելու ընտրությունները, սակայն նա հավաստեց, որ ինքն էլ տեղյակ չէ, որովհետև «էսօրվա դրությամբ դեռևս կառավարությունից որոշումը չի եկել»: Հարցին, թե հավանական թեկնածուներ կա՞ն Արևադաշտի գյուղապետի պաշտոնի համար, պատասխանեց. «Հա, մեկը ես եմ: Էլ հլը որ չի երևում, որովհետև կառավարությունը դեռ ընտրություններ անցկացնելու օրը չի որոշել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դեռևս մեզանից գործ չեն ընդունում: Խոսակցության կարգով են թեկնածուները, բայց պոտենցիալ թեկնածուները երկուսն են», – նշեց գյուղապետի պաշտոնակատարը, սակայն մյուս թեկնածուի անունը չասաց` հավանաբար վախենալով, որ նրա անունը թերթում հրապարակելով` այն մեծ հնչեղություն ձեռք կբերի և կհարվածի գյուղապետ դառնալու իր շանսերին: «Ես չեմ կարող ասել: Հավատացեք ինքս եմ պայքարի մեջ առաջինը, բայց չեմ կարող ասել», – ավելացրեց գյուղապետի` առայժմ պաշտոնակատարը: Իսկ այն հարցին` կուսակցակա՞ն է, թե` ոչ, արձագանքեց. «Ես երկրապահ եմ` պատվոգրերով, մեդալներով: Առաջինից մինչև վերջ կռված մի հատ ընկեր եմ: Իսկ կուսակցական դառնալու համար արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել: Ես պայմանավորվել եմ և այս երկու օրը կմտնեմ «Հանրապետական» կուսակցության մեջ, և չի բացառվում, որ դա այսօր լինի: Էսքանը իմ մասին: Իսկ ինչ վերաբերում է իմ ծրագրերին` ես պետք է ոռոգման և խմելու ջրի հետ կապված բոլոր խնդիրները լուծեմ: Այսօր այդ աշխատանքները ընթացքի մեջ են, որը կիսատ ա: Խողովակները Էռնեկյանի տարածքով անցկացնելու խնդիրը ունենք, տեսնենք` ինչ կստացվի», – եզրափակեց գյուղապետը:
Իսկ մինչ այդ գյուղապետի հայտնի և անհայտ թեկնածուները սպասում են, թե կառավարությունը երբ է ընտրությունների օրը որոշելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում