Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Տնից վտարել են` ձեռքերը լվալով պիղատոսաբար

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է Երևանի Բուզանդի փողոցից և Հյուսիսային պողոտայից վտարված բնակիչների իրավունքների պաշտպանությամբ, բնակություն հաստատելու նպատակով Թուրքիա մեկնած Մարիամ Գիշյանի մասին ասաց հետւեյալը. «Երևանի Լալայանց 30 փողոցի բնակիչ Մարիամ Գիշյանը դիմել էր մեր կազմակերպությանը, որպեսզի օգնենք իրեն: «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադրամի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով մենք այսօր էլ պայքարում ենք` վերականգնելու Մարիամ Գիշյանի ոտնահարված իրավունքները»: Սեդրակ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2003 թ. կայացրած վճռով պետական կարիքների համար պետք է վերցվեր Մարիամ Գիշյանի գույքը,Երևան քաղաքի վարչական սահմաններում հատկացվեր չորս սենյականոց բնակարան` միջինացված շուկայական արժեքի սահմաններում կնքելով օտարման պայմանագիր, կամ էլ որպես փոխհատուցում տրվեր համարժեք գումար, որից հետո էլ նրան պետք է վտարեին: Այդքանից հետո Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները Մարիամ Գիշյանին և նրա հինգ երեխաներին վտարում են իրենց բնակարանից` դրանով իրենց գործը համարելով ավարտված: Ուշագրավ է, որ Մարիամ Գիշյանի որդին այդ ժամանակ գտնվելիս է եղել զինծառայության մեջ, իսկ զինծառայությունն ավարտելուց հետո հայտնվում է փողոցում: Մեզ հայտնի դարձավ, որ Մարիամ Գիշյանի շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանը դիմումներ է հղել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Երևան քաղաքապետարանի ԾԻԳ: Փաստաբանը խնդրել է պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու Մարիամ Գիշյանի նկատմամբ չի կատարվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և չի տրամադրվել չորս սենյականոց բնակարան: Մինչդեռ ԱՆ ԴԱՀԿ-ից մայոր Ա. Մարտիրոսյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանին պատասխանել է, որ լուսապատճենները չի կարող տրամադրել, քանի որ 24. 02. 2010 թ. թիվ 26-Ա հրամանի համաձայն դրանք ոչնչացվել են: Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է, որ խոսքն այն կատարողական վարույթի մասին է, որը վերաբերել է Մարիամ Գիշյանի վտարմանը: Իսկ ԱՆ ԴԱՀԿ-ն 01/08-27/04 կատարողական վարույթ է հարուցել 14.01. 2004 թ., այն բանից հետո, երբ 2003 թ.դեկտեմբերի 9-ին առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել Մարիամ Գիշյանին չորս սենյականոց բնակարան հատկացնելու վերաբերյալ: Մարիամ Գիշյանը, ըստ մեր զրուցակցի, չունենալով բավարար իրավական գիտելիքներ, տեղյակ չլինելով դատարանի կայացրած վճռից, չի կարողացել պաշտպանել իր իրավունքները: «Քաղաքացուն շպրտել են փողոց, ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը, որն այս ողջ պատմության մեջ մեղավոր է համարում և ԴԱՀԿ-ին, և Երևանի քաղաքապետարանին և մեր դատական համակարգին: Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև այն փաստին, որ շատերը մեղադրում են Մարիամ Գիշյանին, թե ինչու է նա մեկնել թշնամի համարվող երկիր և այնտեղ բնակության համար պայմաններ խնդրել Թուրքիայի իշխանություններից: Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է, որ Մարիամ Գիշյանը պայքարել է հնարավոր բոլոր միջոցներով, իր երեխաների հետ նա օրեր ու շաբաթներ շարունակ գիշերել է այգիներում, բազմիցս ահազանգել, սակայն իշխանություններն այդ ամենը մատնել են քար անտարբերության: Նա նամակ է գրել նաև Սերժ Սարգսյանին, որն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել: «Ոչ մեկին Մարիամ Գիշյանի և նրա հինգ երեխաների ճակատագիրը չի հետաքրքրել անգամ այն բանից հետո, երբ նա հայտարարել է իր` Թուրքիա գնալու և այնտեղի իշխանություններից քաղաքական ապաստան ստանալու մտադրության մասին»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում