Վրաստանում արձանագրվել է այս սեզոնի «խոզի գրիպի» առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է RBC-ն: Ինչպես նշում է կայքը, հղում անելով Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությանը, նշում է, որ հիվանդանությունն արդեն հաստատվել է 27-ամյա մի բնակչուհու մոտ: Նախարարությունում նշել են, սակայն, որ հիվանդության տարածման վտանգ չկա: «Առողջապահության նախարարությունը և կանխարգելման և ընդհանուր բուժման համակարգերն ամբողջովին պատրաստ են ցանկացած միջոցառումների իրագործմանը, որոնք անհրաժեշտ են հիվանդության ցանկացած դեպքին օպերատիվ և արդյունավետ արձագանքելու համար»,- նշել է Վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Շոթա Ցանավան: