ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ Ալ-Բադրին հայտարարել է, որ նավթային շուկային սպառնում է քաոս, հնարավոր է, որ խափանումներ կարող են լինել նավթի առաքման հետ կապված, եթե հստակ մեխանիզմներ չմշակվեն համաշխարհային շուկայում նավթի վաճառքի համար: The Financial Times թերթին տված հարցազրույցում նա ասել է նաև, որ այդ մեխանիզմներն անհրաժեշտ են, որ նավթարդյունաբերողները ապահովագրված լինեն նավթի գների կտրուկ աճից կամ անկումից: Նա օրինակ է բերել անցած շաբաթ շուկայում գնի փոփոխությունները, երբ մեկ շաբաթվա ընթացքում գներն աճեցին մինչև 89 դոլար մեկ բարելի դիմաց, ապա կտրուկ անկում ապրեցին մինչև 83 դոլար: Նրա խոսքերով` չի կարելի բացառել արտաշուկայական գործոնների ազդեցությունը շուկայի վրա, սակայն գլխավոր քարտուղարը պնդում է, որ «անհրաժեշտ է համարժեք կառավարում»: