Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

TURKSAM. «Nabucco-ն կարող է նույնիսկ Հայաստանով անցնել»

– Պարոն Օգան, Թուրքիայի իշխանությունները վերջերս շատ են խոսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի երկրորդ փուլի` «Ցյուրիխ-2-ի»` կարգավորման գործընթացի շարունակության մասին: Ձեր կարծիքով` դա հնարավո՞ր է:
– Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ կարգավորման գործընթացը շարունակվում է, նրանք չեն հաշվել ու ասել` «Ցյուրիխ-2»:
– Բայց դուք հնարավո՞ր եք համարում առհասարակ գործընթացի շարունակում ստեղծված իրավիճակում, երբ պաշտոնական Երեւանի ու Անկարայի միջեւ նկատելի անվստահություն է ձեւավորվել:
– Երբ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, կողմերն իրենք էլ հույս չունեին, որ այս գործընթացն այդպես հեշտությամբ եւ արագ կավարտվի, երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, հայ-թուրքական սահմանը կբացվի եւ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն: Կարծում եմ, որ ո՛չ Երեւանն այդպիսի պատրանքներ ուներ, ո՛չ էլ Անկարան: Սա հեշտ գործընթաց չէր, քանի որ այս գործընթացում ոչ միայն Երեւանն ու Անկարան էին, այլ այդ գործընթացում նաեւ Բաքուն էր, Մոսկվան, Փարիզը եւ իհարկե Վաշինգտոնը, այդ իսկ պատճառով մենք այդպես էլ կանխատեսում էինք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը երկար է ընթանալու: Այժմ, եթե կուզեք` գործընթացը անվանեք առաջին, ապա` երկրորդ կամ երրորդ, ինչպես էլ անվանեք` դա գործընթացի շարունակություն է: Այդ գործընթացը չի կարելի դադարեցնել, քանի որ կան գերտերություններ, տարածաշրջանային գերտերություններ, գոյություն ունեն Թուրքիայի շահերը, Հայաստանի շահերը եւ իհարկե Ադրբեջանի շահերը: Այս ամենը չի կարող թույլ տալ, որպեսզի գործընթացը խափանվի, այնքանով, որքանով շարունակվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները, դրանք կանգ չեն առնում, մշտապես շարունակվում են, երկու նախագահները հանդիպում են, փորձում են կարգավորել այդ հակամարտությունը: Այդպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ է գործընթացը շարունակվում, փորձ է արվում ընդհանուր մոտեցում գտնել եւ կարգավորել այս խնդիրը:
Ես չեմ կարծում, որ այսօր կամ վաղը, կամ շուտով այս գործընթացը կկարգավորվի, բայց նաեւ չեմ գտնում, որ փակվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի գիրքը: Քանի դեռ չեն կարգավորվել Կովկասի մյուս խնդիրները, այս հարցն էլ չի կարգավորվի: Ութ ամիս հետո Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ, ես կարող եմ վստահաբար ասել, որ մինչեւ ընտրությունները Թուրքիայում ոչինչ չի փոխվի, եթե ղարաբաղյան հարցը չկարգավորվի: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը շատ հստակ հայտարարել են, որ այդ երկու գործընթացները կախված են միմյանցից` եթե չլուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, մենք չենք կարող բացել հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի վերջին քայլերը ապացուցում են, որ իշխանությունները ցանկանում են, որպեսզի գործընթացը շարունակվի, սակայն արմատապես կարգավորում` հենց այս պահին, չեմ կարծում, թե հնարավոր է, մենք այն փուլում չենք գտնվում, որպեսզի դա անմիջապես իրականանա: Այս խնդիրը խորը արմատներ ունի, այսպիսի խնդիրները այդքան արագ չեն լուծվում:
– Այսինքն` մեկ անգամ եւս փաստում ենք, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի` հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, այդպես չէ՞…
– Նախագահը այդ մասին հստակ հայտարարել է, նա չի կարող մի օր մի բան ասել, հետո` այլ բան:
– Պարոն Օգան, այլ կերպ ասած` Թուրքիայի համար որեւէ փոփոխություն չի՞ կարող նպաստել նրան, որպեսզի հայ-թուրքական գործընթացը առաջ մղվի, թե՞ ԼՂ խնդիրը, որը, ըստ էության, փակուղային է դարձրել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, այդպես էլ կմնա:
– Թուրքիայում սպասում են որեւէ քայլի ղարաբաղյան գործընթացում: Եթե լինի դրական որեւէ արդյունք, կարծում եմ, դա Թուրքիայի համար դրական ազդակ կլինի: Եթե ղարաբաղյան հարցում լռությունը պահպանվի մինչեւ Թուրքիայում կայանալիք ընտրությունները, այստեղ նույնպես լռությունը կպահպանվի, փոքր-փոքր քայլերը կշարունակվեն, սակայն արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում: Սակայն ընտրություններից հետո էլ ամեն ինչ կախված է լինելու հայկական կողմից, թե ինչ է առաջարկելու հայկական կողմը: Եթե հայկական կողմը շարունակի պնդել, որ ղարաբաղյան խնդիրը չի առնչվում երրորդ երկրներին, որ հայ-թուրքական գործընթացը կապված չէ այլ խնդիրների հետ` արագ կարգավորում դարձյալ չի կարելի ակնկալել: Այն ժամանակ, երբ ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները, երբ շատերը երկու-երեք ամիս անց արագ կարգավորում էին կանխատեսում, ես Անկարայի, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ մի հեռուստակամուրջի ժամանակ նշեցի, որ այս խնդիրը պատմական արմատներ ունի, իսկ նման պայմաններում խնդիրը այդպես արագ չի կարող կարգավորվել: Ավելին ասեմ` նույնիսկ մինչեւ 2015 թվականը, խոշոր հաշվով, ես հույսեր չունեմ, որ հայ-թուրքական խնդիրը կկարգավորվի:
– Պարոն Օգան, Թուրքիայի իշխանությունների հավաստիացումներին ի պատասխան` թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվում է, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ, չկա «լուռ դիվանագիտություն», գործընթացը չի շարունակվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Այո, ծանոթ եմ այդ հայտարարությանը, բայց չնայած այդ հայտարարությանը, գործընթացը շարունակվում է: Խնդիրը միայն սեւ ու սպիտակ չէ, գործընթացում կան նաեւ այլ գույներ, այնպես չի` եթե չլուծվեց խնդիրը հիմա, ուրեմն փակում ենք գիրքը ու մի կողմ դնում: Միջազգային նմանօրինակ խնդիրներն այդպես չեն լուծվում, շատ խնդիրներ կան, որոնց շուրջ երկար տարիներ շարունակվում է աշխատանքը, իսկ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ընդամենը մեկ տարի է անցել: Հայ-թուրքական կարգավորման գործընթացը իսկապես շարունակվում է, եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ կոչ են անում կողմերին շարունակել գործընթացը, սա էլ է վկայում այն մասին, որ գործընթացը շարունակվում է, կարող է շարունակվել մեկ տարի, երկու, երեք տարի… Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն էլ պետք է շարունակվի եւ պետք է դրական ուղղությամբ շարունակվի:
– Պարոն Օգան, բազմաթիվ փորձագետներ վերջերս հայտարարում են, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը պետք է շարունակեն Երեւանն ու Անկարան` առանց միջազգային դերակատարների: Դա հնարավո՞ր է, թե՞ ինչպես մինչեւ այժմ էր` միջնորդ, շահագրգիռ պետությունների` Վաշինգտոնի կամ Մոսկվայի հովանու ներքո էր, այդպես էլ պետք է շարունակվի:
– Շահագրգիռ պետություններն արդեն ներգրավված են այդ գործընթացի մեջ, արդեն հնարավոր չէ նրանց այդ գործընթացից դուրս թողնել, այդ գործընթացը սկսվել է նրանց մասնակցությամբ եւ կշարունակվի նրանց մասնակցությամբ, առանց նրանց չի կարող շարունակվել կարգավորման գործընթացը, քանի որ այդ գործընթացը ինչ-որ առումով կախված է նաեւ շահագրգիռ կողմերից, այդ իսկ պատճառով գործընթացը կշարունակվի միասնական ջանքերով:
– Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը կավարտվի 2012 թվականին: Թուրքիայի իշխանությունները մատնանշում են` «հարեւանների հետ զրո խնդիրներ» բանաձեւը, մոտավորապես երկու տարի առաջ Թուրքիայի իշխանությունները խոսեցին Անվտանգության եւ կայունության պլատֆորմի ստեղծման մասին: Սակայն ստացվում է, որ Հայաստանը շարունակում է մեկուսացվել: Թուրքիայի կողմից այս հակասական քայլերն ինչպե՞ս կբացատրեք:
– Ինչ վերաբերում է Կովկասյան պլատֆորմին, ապա դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը խոսեց այդ մասին` ես ասացի, որ այդ պլատֆորմը չի կարող կյանքի կոչվել, քանի որ չկային դրա հիմքերը` տարբեր կողմեր էին, տարբեր շահեր, այժմ այս պլատֆորմի մասին ոչ ոք չի էլ հիշում: Իսկ ինչ վերաբերում է «հարեւանների հետ զրո խնդիրներ» սկզբունքին, այո, Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, բայց եթե զրո խնդիրը մի հարեւանի հետ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ այլ հարեւանի հետ, որին մենք համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցը, այդ դեպքում մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ, այսինքն` եթե մենք Հայաստանի հետ զրո խնդիր ունենանք, բայց ստանանք բազմաթիվ խնդիրներ Ադրբեջանի հետ` իհարկե դա մեզ պետք չէ: Այսինքն` ոչ մի հակասական բան չկա Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների մեջ` Թուրքիան ցանկանում է, որպեսզի բոլոր գործընթացները զուգահեռ ընթանան` ղարաբաղյան կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այլն: Եթե երկու գործընթացները զուգահեռ ընթանան, կարծում եմ` հնարավոր է ե՛ւ արձանագրությունները կյանքի կոչել, ե՛ւ երկաթուղին կարող ենք Հայաստանով անցկացնել: Մենք պատրաստվում ենք նաեւ Nabucco նախագծին, եւ նույնիսկ Nabucco-ն կարող է Հայաստանով անցնել, եթե երկու գործընթացները` ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան, այսինքն` պետք է տարածաշրջանային խնդիրները, որոնք միմյանց սերտորեն կապված են` միասին լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում