Մամուլի ասուլիսի ժամանակ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, որ իշխանությունը ներկայացնող երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը», օգտագործելով վարչական ռեսուրսները, հավաքելու են ընտրողների ձայների «առյուծի բաժինը» և Աժ-ում լինելու են մեծամասնություն: Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե ինչպես է ՀԱԿ-ը փորձելու հակադարձել վարչական ռեսուրսին: Արման Մուսինյանն ասաց, որ ինքը լուրջ չի համարում Ահարոն Ադիբեկյանին մեկնաբանելը: Նա հավելեց, որ իշխանությունները Ահարոն Ադիբեկյանի միջոցով նման տեսակետներ են շրջանառության մեջ դնում, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը զբաղվի՝ այդ հայտարարություններին արձագանքելով: