Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Թբիլիսի. «Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում»

Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն, որը երեկ Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հյուրն էր, անդրադառնալով Վրաստանի հայ համայնքի մտահոգություններին առնչվող հարցին, մասնավորապես, որ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ է արվում, ինչից տուժում են հայոց լեզուն ու մշակույթը, ինչպես նաև Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման խնդրի մասին, նախ վստահեցրել է, թե Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում։ «Կա՞ արդյոք մի դեպք, որ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքները իրականացնելու գործում։ Կա՞ որևէ խնդիր. երբեք խնդիր չի եղել», – ասել է նա:
Բարամիձեն նշել է, որ Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետև դրա կարիքը չունեն։ Միայն մեկ սահմանադրական համաձայնություն կա պետության և Վրաստանի եկեղեցու միջև, որը տարանջատում է իրավունքները, և պետությունը պատասխանատվություն է ստանձնում վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուց բռնագրավված սեփականությունը։ «Սրանից բացի, մենք գրանցված այլ եկեղեցի չունենք», – նշել է նա: Իսկ հարցին, թե ո՞րն է չգրանցելու պատճառը, Վրաստանի փոխվարչապետը պատասխանել է. «Որովհետև խնդիր չկա, դրա կարիքը չկա»։ Նրա պարզաբանմամբ` եկեղեցու գրանցումը կստեղծի ահռելի իրավական տարբեր խնդիրներ, որի կարիքը չունեն. «Ինչի՞ համար. եթե որևէ խնդիր կա, մենք պատրաստ ենք լուծել այն, եթե խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել։ Մենք դա չենք կարող հասկանալ»։
Ինչ վերաբերում է հայ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ կատարելուն, Բարամիձեն նկատել է. – «Մենք տեղյակ ենք մեր որոշ քաղաքացիների մտահոգություններին»։ Նրա խոսքերով, Վրաստանը նորմալ, եվրոպական երկիր է կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի ու էթնիկ խմբերի իրավունքները հարգվում են։
Գ.Բարամիձեն նշել է, որ Վրաստանում հայկական դպրոցներ կան, «վարդերի հեղափոխությունից» հետո Ախալքալաքում ճանապարհներ են կառուցվում, ներդրումներ են արվում ենթակառույցներում։ Վրաց փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի վարորդների համար ևս շատ կարևոր է, որ Վրաստանի ճանապարհներին կոռուպցիա չկա։ «Հայաստանը ապրանքների 80 տոկոսը ստանում է Վրաստանի տարածքով, հայ վարորդների համար հիմա շատ ավելի հեշտ է անցնել Վրաստանի տարածքով: Ավելի ու ավելի շատ հայ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան։ Մենք գերազանց համագործակցություն ունենք կառավարությունների մակարդակով, նախագահների մակարդակով», – շեշտել է Բարամիձեն:
Նկատելով, որ դժվարություններ կան, նա ասել է, որ Ռուսաստանը շատ է փորձում խնդիրներ առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջև, և մի փաստ է մատնանշել. «Ռուսաստանը առաջարկել էր բացել երկու երկրների միջև միակ օրինական անցակետը` Վերին Լարսը։ Վրաստանը համաձայնել էր, բայց հետո Ռուսաստանը ասաց, թե կբացի անցակետը, միայն թե այնտեղով պետք է անցնեն Հայաստանի բեռնատար ավտոմեքենաները` նպատակ ունենալով, որ մենք «ոչ» կասենք, բայց մենք «այո» ասացինք»։
Բարամիձեն նշել է նաև, թե Ռուսաստանը շատ է փորձում լարվածություն սադրել երկու երկրների միջև: Նրա կարծիքով` հայ հասարակությունը ազդեցություն ունի ռուսական մամուլից, որը, իր խոսքերով` թշնամաբար է տրամադրված Վրաստանի հանդեպ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում