Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

ՀԵԱԽ-ը օգնություն է աղերսում

2010 թվականի նոյեմբերի 18-20-ը Կիևում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդության ֆորումի վեհաժողովին մասնակցում էին ԵԵՖ-ին լիիրավ անդամ հանդիսացող 40 եվրոպական երկրներից 72 միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, որը 2004 թվականից ԵԵՖ լիիրավ անդամ է:
«Հենարան» ակումբում այսօր ՀԵԱԽ-ի նախագահ Արամ Սուքիասյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Եղոյանը լուսաբանեցին Ադրբեջանի երիտասարդության ազգային խորհրդի կողմից առաջադրված «Եվրոպական երիտասարդական ֆորումի գլխավոր ասամբլեան հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքների օկուպացիայի արդյունքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեմ» բանաձևը, որը օրակարգում է:
«Կոչ էր ուղղվում ԵԱՀԿ Մինսկի խմբին և Անվտանգության խորհրդին` շուտափույթ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի կողմից օկուպացված տարածքների և շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հարցերի վերաբերյալ»,- իր խոսքում նշեց պարոն Սուքիասյանը:
ՀԵԱԽ պատվիրակության համազոր քայլերի, ելույթների, լոբբիստական գործունեության արդյունքում ադրբեջանական կողմը ճնշման ներքո ստիպված է եղել օրակարգից հանել իր իսկ ներկայացրած բանաձևը, քանզի այլընտրանքը կլիներ բանաձևի մերժումը ԵԵՖ-ի կողմից:
ՀԵԱԽ-ի` երկու հոգուց բաղկացած պատվիրակությունն իր միջոցներով է ներկա գտնվել ֆորումին:
«Պետք է ցավ հայտնեմ, որ մեր սպորտի և երիտասարդության նախարարը գուցե լավ չի ընկալում կամ կարևորում ԵԱԽ-ի այսօրինակ քայլերը. մեր համապատասխան ֆինանսավորման հայտը մնաց անարձագանք, այնինչ մի շարք երկրներ ներկայացել էին 5-6- հոգանոց պատվիրակություններով»:
Մեր այն հարցին, թե ինչպես է կազմվում ՀԵԱԽ-ի բյուջեն, և, որ մեր տվյալներով բյուջեն տարեկան բավական պատկառելի գումար է կազմում, պարոն Սուքիասյանը ցավով պատասխանեց, որ շատ երջանիկ կլիներ, եթե դա ճիշտ լիներ, սակայն իրենց բյուջեն կազմում է տարեկան 7մլն. դրամ, որը հիմնականում պահպանման ծախսերի, այսօրինակ այցերի, գրասենյակի պահպանման խնդիրներ է լուծում: «Մեզ մոտ աշխատավարձ են ստանում միայն գլխավոր քարտուղարը և հաշվապահը: Մնացյալ բոլորը կամավորական և հասարակական սկզբունքով են աշխատում: Մեր կառույցը եղել և մնում է անկուսակցական»,-ավելացրեց պարոն Սուքիասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում