Ինչպես հաղորդում է China daily-ն, Ռուսաստանն ու Չինաստանը որոշում են ընդունել հրաժարվել դոլարից երկկողմ առևտրային հարաբերություններն իրականացնելիս: Դա նրանք կանեն ազգային արտարժույթներով: Այս տարվա նոյեմբերից Չինաստանի ֆոնդային բորսայում արդեն սկսվել է յուան-ռուբլի զույգի փոխարժեքի որոշումը. ռուսական ֆոնդային բորսայում այդ գործարքը կսկվի իրականացվել այս տարվա դեկտեմբերից: Ըստ թերթի` այս քայլով երկու կողմերը ձգտում են ավելի սերտ համագործակցության և նպատակ ունեն պաշտպանել իրենց տնտեսությունները:
Ըստ փորձագետների` կողմերը նաև կանխատեսել են նոր ճգնաժամ համաշխարհային տնտեսության մեջ, և նրանք չեն ցանկանում համաշխարհային տարադրամներից կախվածության մեջ լինել: