Անցյալ շաբաթվանից, ինչպես հայտնում են միջազգային մի շարք գործակալություններ, ռուսական զինվորականներն սկսել են ռազմագույքը դուրս հանել հսկիչ անցակետերից, որոնցից յուրաքանչյուրում մշտապես 5-ական մարդ է տեղակայված եղել։ Նկատենք, որ Պերեւիից ռուսական զինվորականների դուրսբերումը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին Ժնեւում Կովկասի կայունության եւ անվտանգության վերաբերյալ բանակցությունների 13-րդ փուլում համաձայնություն ձեռք բերվեց։