Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վաճառել է իր ընկերության մոտ 5 միլիոն բաժնետոմս: Սա կազմել է Գեյթսի` ընկերությունում ունեցած մասնաբաժնի մոտ 1%-ը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Բաժնետոմսերը վաճառվել են դեռ չորեքշաբթի` դրա համար ստանալով մոտ 138 միլիոն դոլար: Բաժնետոմսերի վաճառքի պատճառների մասին չի հաղորդվում:
Այս պահին Գեյթսն ունի 551 միլիոն բաժնետոմս, ինչը նրան թույլ է տալիս շարունակել մնալ ամենամեծ բաժնետերը: Գեյթսը Microsot-ի ղեկավարի պաշտոնը լքել է 2008թ.-ին, սակայն շարունակում է գլխավորել տնօրենների խորհուրդը` զրկված լինելով իրավասություններից: