Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Արտաքին պետպարտքի վտանգավոր չափ առայժմ չի լինի

Հայաստանի արտաքին պետական պարտք (ԱՊՊ)` սա վերջին 1-2 տարվա ընթացքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Եվ դա բնական է, քանի որ մեր ԱՊՊ-ն 2 տարում ավելացավ ավելի քան 2 մլրդ դոլարով: Եթե 2008թ. վերջին այն մոտ 1.6 մլրդ դոլար էր, ապա այս տարվա վերջին կանցնի 3.6 մլրդ դոլարից, իսկ 2012թ. կանցնի 4 մլրդ դոլարից` ըստ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագրի:
Ընդդիմադիր տնտեսագետները` Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանը և այլք, բազմիցս նշել են, որ պարտքի նման բեռը Հայաստանի համար լուրջ խնդիր է: Իսկ իշխանությունները, ի դեմս վարչապետի, ֆինանսների նախարարի ու ԿԲ նախագահի, շարունակում են պնդել, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը թույլատրելիության սահմաններում է և կառավարելի է: Որպեսզի հասկանանք, թե իրականում ՀՀ համար որքանով է վտանգավոր 4 մլրդ դոլարի ԱՊՊ-ն, ուզենք թե չուզենք, պետք է դիմենք ԱՊՊ-ի ծանրության չափի գնահատման միջազգայնորեն ընդունված ցուցանիշների օգնությանը: Մինչ այդ շեշտենք, որ ԱՊՊ-ի մասին խոսելիս պետք է առանձնացնել կառավարության արտաքին պարտքը ԿԲ արտաքին պարտքից: Մեր ողջ արտաքին պարտքի ավելի քան 80%-ը բաժին է ընկնում կառավարության արտաքին պարտքին:
Եվ այսպես` ԱՊՊ-ի ծանրության գնահատման միջազգայնորեն ընդունված ցուցանիշները այնքան էլ շատ չեն, բայց ամենագլխավորները հետևյալ 4 հարաբերակցություններն են` 1. ԱՊՊ/ՀՆԱ, 2. ԱՊՊ/արտահանում, 3. ԱՊՊ սպասարկում/արտահանում և 4. կառավարության ԱՊՊ սպասարկում/բյուջեի եկամուտներ:
1. ԱՊՊ/ՀՆԱ հարաբերակցության միջազգայնորեն ընդունված թույլատրելի սահմանաչափը մեր տիպի երկրների համար, որը իր հաշվետվություններում հիմք է ընդունում նաև ՀՀ ֆիննախը, 50%-ն է: Այս տեսակետից ՀՀ-ն երբեք չի գերազանցել և ըստ կանխատեսումների` չի էլ գերազանցի թույլատրելի սահմանը: Իհարկե, այս 50% սահմանաչափը վերաբերում է ցածր ու միջին եկամուտներ ունեցող երկրներին: Զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ նույնիսկ ՀՆԱ-ն գերազանցող ԱՊՊ, ինչպես օրինակ` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի կամ Նիդեռլանդների պարագայում է: Հայաստանի ԱՊՊ/ՀՆԱ հարաբերակցությունը իր գագաթնակետին հասել է 1999թ.-ին` կազմելով 47%: Հետագայում այն աստիճանաբար նվազել է` 2008-ին հասնելով 13%-ի: Իսկ առաջիկայում ԱՊՊ/ՀՆԱ հարաբերակցությունը իր առավելագույնին կհասնի 2011թ.` հասնելով 43%-ի: 2012-ից սկսած այն դարձյալ կսկսի նվազել, եթե իհարկե կառավարությունը կամ ԿԲ-ն չներգրավեն լրացուցիչ այնպիսի վարկային միջոցներ, որոնք այս պահին չեն նախատեսում ներգրավել:
2. ԱՊՊ/արտահանում հարաբերակցությունը հաշվարկելիս որպես արտահանում վերցվում է ոչ միայն ապրանքների արտահանումը, այլև ծառայությունների (վճարային հաշվեկշռից): Եթե ԱՊՊ-ն կազմում է արտահանվող ապրանքների ու ծառայությունների ավելի քան 275%-ը, ապա տվյալ երկիրը համարվում է պարտքի ծանր բեռ ունեցող երկիր, 165-275%-ի դեպքում` միջին պարտքի բեռ ունեցող երկիր, իսկ 165%-ից ցածրի դեպքում` նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս տեսակետից Հայաստանը երբեք չի եղել և չի էլ լինի պարտքի ծանր բեռ ունեցող երկիր: Այս ցուցանիշը ևս իր ամենաբարձր արժեքին հասել է 1999թ.` 273%: Այնուհետև ընդհանուր առմամբ նվազելով` 2008-ին այն հասավ 90%-ի: 2009-ին կտրուկ աճեց` դառնալով 224%, որի արդյունքում էլ մենք նվազ պարտքի բեռ համարվող երկրից դարձանք պարտքի միջին ծանրության բեռ ունեցող: Այս ցուցանիշը իր առավելագույնին կհասնի այս տարի` 247%, որից հետո կսկսի նվազել: Այսինքն` այս ցուցանիշով ևս առաջիկա տարիներին մենք կշարունակենք մնալ պարտքի միջին ծանրություն ունեցող երկիր:
3. ԱՊՊ սպասարկում (այսինքն` արտաքին պարտքի մայր գումարի ընթացիկ մարում` գումարած տոկոսավճարներ)/արտահանում ցուցանիշի սանդղակները հետևյալն են` մինչև 18%-ը համարվում է նվազ պարտքի բեռ, 18-30%-ը` միջին պարտքի բեռ և 30%-ից բարձրը` ծանր պարտքի բեռ: Սրանով ևս մենք մինչ ճգնաժամը համարվել ենք նվազ պարտքի բեռ ունեցող և միայն 2013թ. է, որ կդառնանք միջին ծանրության պարտքի բեռ ունեցող երկիր (21%): Այս ցուցանիշը ևս 2014թ.-ից կսկսի նվազել:
4. Ինչ վերաբերում է կառավարության ԱՊՊ/բյուջեի եկամուտներ ցուցանիշին, ապա նշենք, որ որպես միջազգայնորեն ընդունված միջին տոկոս համարվում է 22.5%-ը: Հայաստանը այս առումով առավելագույն ցուցանիշ 10.6%-ը կունենա 2013թ.: 2014թ.-ից սկսած այս ցուցանիշը ևս կսկսի նվազել: Այսինքն` միայն 2013թ. է, որ մեր բյուջեի եկամուտների մոտ 11%-ը կգնա պարտքի սպասարկմանը:
Իհարկե, ներկայացված 4 ցուցանիշների պարագայում էլ հնարավոր են որոշակի շեղումներ: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես ՀՆԱ-ի, արտահանման, այնպես էլ հատկապես դրամի փոխարժեքի` նախատեսվածից շեղումների հետ: Սակայն ներկայացված ցուցանիշների հաշվարկում ընկած ՀՆԱ-ն, արտահանումն ու դրամի փոխարժեքի փոփոխությունը առաջիկա տարիներին ամենայն հավանականությամբ նախատեսվածից ավելի շատ կշեղվեն այնպիսի ուղղությամբ, որ բոլոր ցուցանիշներն էլ ավելի «լավը» կստացվեն: Այսպես` արտահանումն ու ՀՆԱ-ն առաջիկա տարիներին հավանաբար ավելի մեծ կլինեն, քան ներկայացված ցուցանիշների հաշվարկի հիմքում դրված արտահանումն ու ՀՆԱ-ն, իսկ դրամի փոխարժեքը` ավելի արժևորված կլինի: Ինչ վերաբերում է լողացող տոկոսադրույքներին, օրինակ` ռուսական վարկի LIBOR+3%-ին, ապա նշենք, որ դրանց` մեզ համար «բացասական» ուղղությամբ շեղումը էական փոփոխություններ չի կարող ունենալ ներկայացված ցուցանիշների վրա:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արտաքին պարտքի ծանրության աստիճանով մենք ընդհանուր առմամբ ցածր ծանրության բեռ ունեցող երկրից առաջիկայում կդառնանք միջին ծանրության բեռ ունեցող երկիր, թեև որոշ ցուցանիշներով կշարունակենք մնալ ցածր ծանրության երկիր: Դատողությունները այն մասին, թե մեր ԱՊՊ-ի բեռի տակ մենք կճզմվենք` հիմք չունեն: Եթե, իհարկե, հայտնվի որևէ մեկը և ապացուցի, որ ասենք ԱՊՊ/ՀՆԱ ցուցանիշի 30%-ից բարձրը խիստ վտանգավոր է, և դա ընդունվի միջազգայնորեն, կարելի կլինի խոսել Հայաստանի շատ ծանր արտաքին պետական պարտքի մասին: Բայց քանի դեռ նման բան չկա, պետք է արձանագրել, որ մենք, այնուամենայնիվ, չենք ունենա արտաքին պետական պարտքի վտանգավոր չափ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում