Մեծ Բրիտանիայում աղմուկ է հանել երդվյալ ատենակալներից մեկի կողմից ֆեյսբուքի միջոցով մեղադրյալի հետ շփման մեջ մտնելը, ինչը կտրականապես հակասում է երդվյալների անաչառության սկզբունքին:
Բրիտանական Թելեգրաֆը մեջբերում է խորհրդարանական Դոմինիկ Գրիվի խոսքերը. «Երդվյալ ատենակալների դատարանը ես դիտարկում եմ որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն տարր… Մենք կկորցնենք երդվյալ ատենակալների դատարանը, եթե ժյուրիի անդամները այսպես պահեն իրենց»:
Ատենակալ Ջոան Ֆրեյլը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկության այդ կոպիտ խախտման համար: Ֆեյսբուքի միջոցով նա փոխանցել էր մեղադրյալին գործի հետ կապված գաղտնի տեղեկություններ:
«Սոցիալական ցանցերի գործունեությունը կարող է ճակատագրական լինել դատական համակարգի համար»,- եզրակացնում է թերթը: