Apple ընկերությունն անվանել է իր ամենահիմնական մրցակցին: Այնտեղ կարծում են, որ IT ոլորտի ամենավտանգավոր ընկերությունը Facebook-ն է: Facebook-ը շրջանցել է նույնիսկ Google-ին, որն արտադրում է Apple-ի օպերացիոն համակարգերին մրցակից Android համակարգերը:
Business Insider-ը գրում է, որ Facebook-ը գործում է մի ոլորտում, որից Apple-ը դեռ ոչինչ չի հասկանում: Ավելի վաղ այս պարբերականը գրել էր, որ Apple ընկերությունում ատում են Facebook-ը, քանի որ այդ սոցիալական ցանցն իր հզոր բազայով կարող է փոխարինել Apple-ի օպերացիոն համակարգը: