Գինեսի ռեկորդակիր «Տաթևի թևեր» ճոպանուղու աշխատակազամը օրական 150-200 ուղևոր է սպասարկում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Հալիձոր-Տաթև» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը։ Այցելուների թիվը գրեթե կրկնապատկվում է հանգստյան օրերին, երբ տուրիստական գործակալությունները զբոսաշրջիկներ են բերում Տաթև։ Վերջինիս խոսքով, ճոպանուղին չի աշխատել ընդամենը 4 օր, ինչ պայմանավորված էր ամառային ռեժիմից ձմեռայինի անցնելու խնդրով։ Տաթևի և հարակից 6 գյուղերի բնակիչները օրական մեկ անգամ կարող են երթևեկել անվճար։ Համայնքների ղեկավարներից ստացել են տվյալ գյուղերի բնակիչների անվանացանկը։ նրանց Հիմնականում սպասարկում են առավոտյան ժամերին։ Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա 30 աշխատակցի 97-ը տեղացիներ են։ Ի տարբերություն տեղացիների՝ այցելուների մոտ նախնական վախի զգացումն է։» Հեշտ չէ 350 մետր բարձրության վրա գտնվելը, սակայն երբ մարդիկ երթևեկում են, արդեն վախի փոխարեն հիացմունքի զգացում է լինում»,-ասաց Տ. Ղազարյանը։ Ավելացնենք, որ միակողմանի երթևեկը 2000 դրամ է, իսկ երկկողմանինը՝ 3000 դրամ։