Մոսկվայում 91 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը: «Կարեն Սուրենին մահացել է երեքշաբթի օրը»,- հայտարարել է Կոմպոզիտորների միության մամուլի քարտուղար Անդրեյ Ուստինովը: Այս մասին հաղորդումէ BBC-ն:
Կարեն Խաչատուրյանը ծնվել է 1920թ. սեպտեմբերի 19-ին: Նա մի քանի տասնյակ ֆիլմերի և մուլտֆիլմերի երաժշտության հեղինակն է: Նրա գրչին է պատկանում նաև «Չիպոլինո» բալետը (1974թ.): Նա արժանացել է Ռուսաստանի մի շարք մրցանակների՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981թ.), «Հայրենիքի նկատմամբ ունեցած ավանդի» 4-րդ աստիճանի մրցանակ (2007թ.), «Պատվո» շքանշան (2000թ.), «Բարեկամության» շքանշան (1995թ.):