Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Պետք է ժողովրդին նախապատրաստել ոչ թե ընտրություններին, այլ երկրորդ մարտի 1-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը
– «Սարդարապատ» շարժումը և նրա առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երկրում կատարելիք փոփոխությունները ընտրություններով չեն պայմանավորում: Այդ պարագայում ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում երկրում արմատական փոփոխությունները:
– Կա շատ լավ, խորքային, արմատական և ամենահին միջոց` ուղղակի ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը հենց դրանից է սկսվել և հետո նոր է առաջացել ներկայացուցչական ժողովրդավարությունը: Ուղղակի ժողովրդավարությունը ենթադրում է, որ ժողովուրդը կազմակերպված ձևով պիտի իր կամքը թելադրի և Հայաստանում հաստատի սահմանադրական կարգը: Մենք 2008թ. մարտին նման փոփոխություններ իրականացնելու շանս ունեցել ենք, սակայն, ցավոք սրտի, այն բաց թողեցինք: Եթե սահմանադրական կարգը ոտնահարված է, ընտրական մեխանիզմը չի գործում, ապա հասկանալի է, որ միակ միջոցը հզոր ժողովրդական շարժումն է, ինչը վարչակարգը չի կարող խլել ժողովրդի ձեռքից:
– Իսկ ե՞րբ է գալու հզոր ժողովրդական շարժման ժամանակը, ի՞նչ իրավիճակ պետք է լինի երկրում:
– Հայաստանի վիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է. ֆորս-մաժորներ մենք դեռ շատ ենք ունենալու: Խնդիրն այն է, որ մենք պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք այդ ընկնող դրոշը բարձրացնել, իսկ այն, որ Հայաստանը գնում է այդ ճանապարհով` ես կասկած չունեմ: Վարչակարգը երկար կյանք չունի` չկան ներքին ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ, այն առավելագույնը պետք է փորձի արտաքին ակտիվները հանձնելով` երկարացնել իր կյանքը և վարկեր մուրա: Իշխանությունն իր գործունեության շնորհիվ մարգինալանում է:
– Նշվում է, որ ընդդիմադիր դաշտում ամենակարող ուժը Հայ ազգային կոնգրեսն է: Ձեր կարծիքով, ՀԱԿ-ը պատրա՞ստ է «բարձրացնելու ընկնող դրոշը» և գլխավորելու Ձեր նշած ժողովրդական շարժումը:
– Ճիշտ չէ ասել, որ ընդդիմադիր մեկ ուժ կա, մենք մի քանի ուժ ունենք: Առաջին հերթին, առանց ավելորդ համեստության, ես կհիշատակեի «Սարդարապատ» շարժումը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն ամենամեծ հարցն այն է, որ այո, Կոնգրեսը դրան պատրաստ չէ, «Ժառանգությունը»` ևս: Կարծում եմ, ընդդիմադիր կոչված ուժը գոնե մի անգամ պարտավոր է անկեղծ խոսելու սեփական ժողովրդի հետ: 2008թ. մարտի 1-ին իշխանությունը մեկ այլընտրանք առաջարկեց սեփական ժողովրդին` կամ արյունահեղություն, կամ համակարգափոխություն, ինչն ահավոր բան է: Թեկուզ հենց միայն դրա համար Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական պատասխանատվության ենթարկվեն: Եվ յուրաքանչյուր լուրջ համակարգային փոփոխություն հանգեցնելու է այդ այլընտրանքին, և իշխանությունը հստակ ասում է ժողովրդին, որ արյուն է լինելու: Ընդդիմությունն այդ պարագայում պետք է անկեղծ լինի և ասի, այո, սա է ճշմարտությունը, ճիշտ է մենք չենք ընտրել այդ ճանապարհը: Կամ պետք է վախենանք և թողնենք, որ այս վարչակարգը հավերժ մնա, և տեսնենք, թե նրանք ինչպես են կործանում մեր հայրենիքը, միայն նրա համար, որ մարտի 1-ի իրավիճակը նորից չկրկնվի: Բայց ի վերջո, գոնե մեկ անգամ մենք պետք է ինքներս մեզ ասենք, որ այո, այրունահեղություն եղել է, մենք նման ուժի հետ գործ ունենք, և, ցավոք սրտի, այլընտրանք չկա: Եվ պետք է ժողովրդին նախապատրաստել ոչ թե ընտրություններին, այլ ժողովրդական ընդվզմանը, դա մեր ընտրությունը չի` վարչակարգն է ընտրել այդ ճանապարհը: Մենք մեր շարքերին պետք է անկեղծ ասենք, որ եթե լուրջ փոփոխությունների մասին ենք խոսում, այլ ոչ թե պատգամավորական 5-6 մանդատի, ապա պիտի պատրաստ լինենք: Իհարկե, բարոյական մեծ պատասխանատվություն է, երբ դու ժողովրդին տանում ես երկրորդ առճակատման, բայց մյուս կողմից էլ` այլ ելք չկա: Այդ պատասխանատվությունն այսօր մեզանում ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել:
– Առաջին առճակատման դառը հետևանքները քաջ իմանալով` ի՞նչ երաշխիքներ կան, որ երկրորդը նույն հետևանքները չի ունենա, երկրորդ առճակատումը ցանկալի արդյունք կտա՞:
– Կարծում եմ` այո, քանի որ ժողովուրդն արդեն գիտի, թե ինքն ում հետ գործ ունի. իսկ ինքը գործ ունի հանցագործների հետ: Մենք պետք է պատրաստ լինենք և ինչքան պատրաստ լինենք, այնքան անցնցում է լինելու գործընթացը, ու եթե մենք միասնական լինենք, ապա վստահեցնում եմ, որ երկրորդ մարտի մեկ չի լինի, արյուն չի թափվի, իշխանությունները կընկրկեն` իրենց դիմաց հզոր ուժ տեսնելով: Եթե մենք այդ ամենին պատրաստ չենք, ապա մնացած բոլոր խաղերը` ընտրություններ, հոդվածներ, ելույթներ, դառնում են զազրախոսություն և ոչ միայն ինքնախաբեություն. ինքդ քեզ կարող ես երբեմն խաբել, բայց ժողովրդին խաբել պետք չի: Գոնե մի անգամ մեկը պետք է ասի` հա, տղերք, մենք նորից գնալու ենք մարտի 1-ի հրապարակ, և ոչ թե Ռուսաստանի հրապարակ:
– Պարոն Բալանյան, Ձեր կարծիքով, հանցավոր խմբերի և Հայաստանի իշխանությունների կապի մասին վերջին միջազգային բացահայտումների իրական դրդապատճառները որո՞նք են: Մի՞թե միջազգային ուժային կենտրոնները չգիտեին, որ Հայաստանի իշխանությունները քրեականացված են, ինչո՞ւ են հանկարծ հիմա խոսեցին այդ մասին:
– Իհարկե, եկավ այն պահը, որ պետք էր օգտագործել այդ ամենը և օգտագործվեց: Դա շատ նորմալ քաղաքական պրակտիկա է, և կարծում եմ, որ այդ բացահայտումները դեռ կշարունակվեն: Կշարունակվեն, որովհետև երկու քարերի` Արևմուտքի և Ռուսաստանի արանքում մնացած հայկական իշխանությունները չեն կարողանում երկընտրանքից դուրս գալու լուծում գտնել: Իրավիճակն է փոփոխվել, այդ կոմպրոմատները վաղուց կային, սակայն այն ժամանակ իշխանությունները դեռ ներքին ինչ-որ ռեսուրսներ ունեին, գործող վարչակարգը դեռ պետք էր գերտերություններին, այսօր, սակայն, այդ ռեսուրսները չկան, և երկու կողմն էլ անմիջականորեն խփում է վարչակարգին և Սերժ Սարգսյանին անձնապես: Արևմուտքին Սերժ Սարգսյանն այլևս պետք չէ, նույնն է նաև Ռուսաստանի պարագայում, քանզի նա վստահ է, որ եկող այլընտրանքը ևս կլինի ռուսամետ և կորցնելու բան չունի:
– Այդուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը հայաստանյան իշխանությունների դեմ ունեցած ցանկացած կոմպրոմատ ծառայեցնում է սեփական շահերին: Իսկ ո՞րն է լինելու այն սահմանը, երբ թե՛ մեր հասարակությունը և թե՛ տարածաշրջանային խնդիրները լուծող գերտերությունները արմատական փոփոխությունների կգնան Հայաստանում և այլևս չեն հանդուրժի այս իշխանությունների հանցագործ գործելակերպը:
– Արմատական փոփոխություններ անելու առաջին շահագրգիռ սուբյեկտը Հայաստանի քաղաքացիներն են, ոչ թե գերտերությունները: Պարզապես հնարավոր է, որ քրեական գործերի բացահայտումները շարունակություն ունենան, և քրեական գործ հարուցվի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, երբ սկսեն կալանել անձնական գույքը և դրսում գտնվող բանկային հաշիվները: Սակայն կարծում եմ, որ Արևմուտքը դեռևս շահագրգռված չէ աշխատելու մեր երկրում, Սաակաշվիլիի նման պրոյեկտ ես դեռ չեմ տեսնում, ուստիև Հայաստանի ներսում դրսից պարտադրված փոփոխություններ նույնպես չեմ տեսնում:
– ՀՀԿ-ականները թմբկահարում են, որ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալը հաղթանակ էր: Ձեր գնահատմամբ, արդյո՞ք կարելի է դա հաղթանակ անվանել, և որո՞նք էին չգնալու իրական պատճառները:
– Դա պոզա էր, պատասխանատվությունից խուսափելու փորձ, դա քաղաքական քայլ չի, եթե Սերժ Սարգսյանը այդ բանաձևի վերաբերյալ ՆԱՏՕ անդամ երկրներին ասելու բան ուներ, թող գնար կամ չուղարկեր ո՛չ Էդվարդ Նալբանդյանին, ո՛չ էլ Սեյրան Օհանյանին: Սակայն ամենամեծ խնդիրն այն է, թե ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն նման փաստաթուղթ ընդունել, իշխանությունները ժամանակ են ունեցել աշխատելու, նրանք լավ իմացել են, որ նման որոշում է ընդունվելու: Սերժ Սարգսյանի չգնալը շատ թույլ քայլ էր, որը կոծկում է շատ ավելի լուրջ խնդիր` Հայաստանի արտաքին քաղաքականությունը ադեկվատ չէ: Հատկանշական է, որ մինչ ՆԱՏՕ-ի բանաձևը հայտարարություններ եղան, թե ԱՄՆ-ի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ատոմակայանի կառուցմամբ, թե կարծում են, որ Աստանայում փաստաթուղթ չի ստորագրվի: Այսինքն` սկզբից մտրակն էր, հետո` կարկանդակը: Այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, որտեղ իրեն բացատրեցին ինչն ինչոց է, և որոշեց չգնալ Լիսաբոն: Դա պատիժ է ինքնուրույն արտաքին քաղաքականություն կազմակերպելու անընդունակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում