Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մ.Սաակաշվիլի. «Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»

Ռուս-վրացական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունն ապացուցելու համար Վրաստանը հանդես է գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում է, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ այսօր ելույթ ունենալով Եվրախորհրդարանի ամբիոնից:
«Ապացուցելու համար, որ Վրաստանը ՌԴ հետ հակամարտության խաղաղ լուծում է ցանկանում, այսօր մենք հանդես ենք գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու համար, որ նա միայն խաղաղ միջոցներ կօգտագործի ապաօկուպացում և միավորում իրականացնելու համար»,- ասել է Սաակաշվիլին, որի ելույթը հաղորդվել է Ռուսթավի-2 հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նրա խոսքով, «եթե նույնիսկ ՌԴ-ն հրաժարվի օկուպացիոն զորքերի դուրսբերումից, եթե նրա օկուպացիոն ջոկատները կրկնապատկեն մարդու իրավունքների խախտումը, Վրաստանն իրեն միայն պաշտպանության իրավունք կվերապահի այն 80 տոկոս տարածքի վրա հարձակման դեպքում, որը վերահսկում է Վրաստանի կառավարությունը»:
«Իմ առաջարկությունը իմ երկրի հռչակագիրն է, բայց բոլորը պետք Է իմանան, թե մեզ որքան դժվար ու ծանր էր նման որոշում ընդունելը, երբ երկրում 500 հազար փախստական կա… Մենք պատրաստ ենք շարունակել ժնևյան բանակցությունները, պատրաստ ենք նաև քաղաքական երկխոսության, քանի որ այսօր տարածաշրջանի իրադրությունն անկայուն է: Մենք ցանկանում ենք մեր ընդդիմախոսներին ներգրավել բանակցություններում»,- ընդգծել է Սաակաշվիլին: Միաժամանակ Սաակաշվիլին կոչ է արել Եվրամիությանը՝ «ասել ճշմարտությունը» և ճանաչել Վրաստանի բռնազավթումը և վրաց բնակչության էթնիկ զտման փաստը: «Այդ ճշմարտությունը հարկավոր է, որպեսզի զավթիչը և ամբողջ աշխարհն իմանան, որ Վրաստանը բռնազավթված է»,- ասել է Վրաստանի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում