Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

«Դիսկուրս». Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է ազատ տնտեսական մրցակցություն ապահովել (տեսագրություն)

Ի՞նչ պետք է անեն Հայաստանի նոր վարչապետն ու կառավարությունը, որ կարողանան վերականգնել մեր երկրի տնտեսությունը և մեր քաղաքացիների վստահությունն իրենց նկամամբ։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետի պաշտոնի համար ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին, հայտարարեց, որ նոր կառավարությունը պետք է այնպես աշխատի, որ վերականգնի ժողովրդի վստահությունն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, ինչ պետք է անի նոր կառավարությունը, որ կարողանա հաղթահարել Հայաստանի խարլված տնտեսության առաջ ծառացած մարտահրավերները: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս»-ի տաղավարում զրուցում են Հայաստանի ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը:

Վ. Սաֆարյանը կարծում է, որ նոր կառավարությունը պետք է որակապես նոր մոտեցումներ դրսևորի տնտեսական քաղաքականության նկատմամբ, միաժամանակ փորձի շարունակել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության այն դրական ձեռքբերումները, որ արվել են արդյունաբերությանը աջակցելու համար:

«Արդյունաբերության ռազմավարության ընդունումը, արտահանման խթանման քաղաքականությունը փոքր և միջին բիզնեսին որոշակի արտոնություններ տվեցին, ստեղծվել է արդյունաբերության աջակցման հիմնադրամ, արդյունաբերությանը վարկավորում են, բայց դա բավարար չէ: Այս ամենը պետք է զարգացնել և ավելի մեծ ծավալների հասցնել:

Առաջին հերթին պետք է հակամենաշնորհային հանձնաժողովը շատ արդյունավետ գործի, որ կարողանա մրցակցային դաշտ ապահովել: Մոնոպոլիաները խոր արմատներ են գցել մեր տնտեսության մեջ: Մենք ունենք շատ ծանր արտաքին առևտուր, ունենք ներմուծման և արտահանման շատ ծանր դիսբալանս: Ներմուծումը արտահանմանը գերազանցում է մոտ 3 մլրդ դոլարի չափով»,- ասում Վ. Սաֆարյանը:

Վ. Բոստանջյանը կարծում է, որ ընդհանրապես մեր ողջ բնակչության, հասարակության մեջ իշխանության նկատմամբ կա անվստահություն և հավատի կորուստ: «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացին ուզում է վստահել այս իշխանություններին: Իսկ իշխանություններին վստահելու համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասում է Վ. Բոստանջյանը:

Տ. Սարգսյանն անցած տարեվերջին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շատ դժվար է պայքարել օլիգոպոլիաների դեմ: Իսկ վերջերս Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայնել էր այն մտքի հետ, թե Տ. Սարգսյանի հրաժարականն օլիգոպոլիաների հաղթանակի արդյունքն էր: Արդյո՞ք մեր զրուցակիցներն ունեն նման տպավորություն:

«Այն, որ վարչապետը խոստովանել է, որ օլիգոպոլիաներ կան, և շատ այլ առիթներով էլ ասել է, որ տնտեսության մեջ ստվերայնությունը մեծ է, նշանակում է, որ նա ավելի լավ է պատկերացնում այդ դաշտը: Ես չեմ կարող այդ բացատրությունը մեկնաբանել, բայց դա ճշմարտությունից հեռու չէ: Իսկապես, մարդիկ կան, ովքեր իրենց ավելի բարձր են դասում գործող իրավահարկային նորմերից: Եվ տա Աստված, որ նոր կառավարությունը կարողանա առաջին քայլերը կատարի, բոլոր այսպես կոչված՝ օլիգարխներին բերի հարկային դաշտ և նորմալ մարդկային հարաբերությունների դաշտ, որ ժողովրդի վստահությունը վերականգնվի»,- ասաց Վ. Սարգսյանը:

Նորանշանակ վարչապետ Հ.Աբրահամյանը խոշոր սեփականատեր է և նույն օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն է: Արդյո՞ք նա կապահովի հավասար հարկային դաշտ կամ կպայքարի նույն օլիգոպոլ երևույթների դեմ:

«Նոր վարչապետն ինքն իր համար պետք է լուծի երկու կարևոր խնդիր: Նախ այն, որ նրան մեր վերջին տարիների պատմության մեջ լուրջ հետք թողնելու բացառիկ հնարավորություն է տրված՝ լինել բարեփոխիչ վարչապետ: Այն, որ նա ունի բիզնեսներ, դրա մասին բոլորը գիտեն: Բայց նա պետք է կարողանա առաջին հերթին իր բիզնեսը դարձնել ավելի թափանցիկ, որ այդպիսով մյուսների համար օրինակ ծառայի»,- ասում է Վ. Սաֆարյանը:

«Աշխարհում չկա որևէ երկիր, որը անցած չլինի կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը: Ազատական տնտեսական պայմաններին անցնելուց հետո այդ շրջանն է սկսել: Որոշները կարողացել են օրինական կամ ոչ օրինական ճանապարհով կուտակել կապիտալի որոշակի զանգված: Դա ընդհանրապես անհրաժեշտ է ամբողջական հասարակության համար հետագա գործունեություն իրականացնելու համար: Եթե դուք նրանց անվանում եք օլիգարխներ կամ անօրինական ճանապարհով հարստացածներ, այդպես համարեք: Բայց ոչ մի այդպիսի քաղաքացի չի կարող պետական մեքենայի դեմ այլ գործողությունների գնալ, եթե չունենա դրա հնարավորությունը: Իհարկե, դուք հիշում եք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր հանրապետության նախագահը բոլոր մեծամասնական տեղերում գրեթե բացառապես պաշտպանում էր օլիգարխներին: Ուրեմն մեր կառավարման համակարգը հիմա այդպես է ցանկանում»,- ասում է Վ. Բոստանջյանը:

Վազգեն Սաֆարյանի և Վարդան Բոստանջյանի հետ ողջ զրույցը դիտեք տեսագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում