Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պատերազմը. Al-Jazeera

Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Չինգիզ Աքթարը հոդված է հրապարակել Al-Jazeera-ում, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Իրականում այն, թե ինչպես կարող են ընդհանուր պատմության կրողներ հանդիսացող հայերն ու թուրքերը երկխոսության և կարեկցանքի միջոցով հասնել 1915թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկային մեծ տառապանտների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների արդար հիշողությանը, արդեն մանրամասն քննարկվել է իր բոլոր կողմերով: Այս կոնտեքստում Համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը շարունակում է մնալ օրակարգում»:
Սա մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարի մամուլի հաղորդագրությունից, որը տարածվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության հարցով վերջերս ընդունված բանաձևից հետո: Ամբողջ հարյուրամյակի ընթացքում ամենաբարձր, որին հասել է թուրքական պետությունը Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների բնաջնջումն ընդունելու ուղղությամբ, «արդար հիշողությունն» է և «համատեղ պատմական հանձնաժողովը»: Արդար հիշողությունը էդֆեմիզմ է՝ նշելու համար հայկական որոշ տարածքներում մուսուլմանների սպանությունը հայ վրիժառուների կողմից, մինչ նրանց ժողովուրդը բնաջնջվում էր պետության և նրանց հարևանների կողմից: Իսկ հանձնաժողովը դեմքը փրկելու մի ձև է՝ երկու ցավերի միջև հավասարության նշան դնելու համար:

2009թ. սակայն, հայ-թուրքական արձանագրությունները դիտվեց որպես խիզախ նախագիծ, որը նպատակ ուներ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Դա նշանակում էր, որ շուրջ մեկ դարվա ընթացքում առաջին անգամ թուրքական պետությունը այլ մոտեցում է որդեգրում, որը տարբերվում է «ցեղասպանության» մերժման վրա հիմնված հավերժական թշնամանքից: Նոր դարաշրջանում հույսերը շատ մեծ էին: Այնուամենայնիվ, վերջին հաշվով Թուրքիայի համար գերակա էներգետիկ կարիքները և ծայրահեղ ազգանական հռետորաբանությունը ստիպեց այդ պետությանը ընտրել Հայաստանի երդվյալ թշնամուն՝ թրքախոս և նավթով հարուստ Ադրբեջանին, և վերադառնալ իր ավանդական քաղաքականությանը՝ դա նախընտրելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Դա հանգեցրեց Թուրքիայի առաջին հայկական քաղաքականության տանջալից փակմանը, նախքան այն կհասցներ բացվել:

Ադրբեջանական գործոնը

Նախքան արձանագրությունները Ադրբեջանը պնդում էր, որպեսզի դրա տեքստում հստակ կերպով ներառվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, ինչը տեղի չունեցավ: Հասնելով արձանագրությունների տապալմանը՝ ադրբեջանական գործոնը ակտիվ զարգացում ստացավ Թուրքիայի քաղաքական և հանրային շերտերում: Այժմ դա որոշիչ գործոն է Թուրքիայի հայկական և Հայաստանի քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ:

Այսօր 1915թ. իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի ավանդական քաղաքականությունը զարգանում է երեք մոդելով: Առաջին, արտասահմանում մերժողական լոբբիի ակտիվիստները և հատկապես ԱՄՆ-ի օրենսդիրների վրա ազդելու նրանց ջանքերը այժմ հովանավորվում են նաև ադրբեջանցիների կողմից: Երկրորդ, առավել նկատելի են դարձել գիտական ծածկով քողարկված մերժողականները, որոնք, փոխարինելով կոշտ մերժողականությանը, նպատակ ունեն հետ համոզել Արևմուտքի գիտական շրջանակներին: Եվ երրորդ, ակնհայտ փորձեր են կատարվում 1915թ. փոխարինել այլ իրադարձություններով: Արևմուտքում Դարդանելի ճակատամարտի հաղթանակը և արևելքում Սարիղամիշի ռազմական ֆիասկոն պաշտոնական հայտարարություններում ներկայացվում են որպես 1915 թ. իրադարձությունների պատմական փոխարինողներ:

Չնայած այս փորձերին՝ Թուրքիան վաղուց պարտվել է ճշմարտության համար մարտում: Իր պատմական հայրենիքում հայ բնակչության ոչնչացումը կատարված փաստ է, ինչ անվանում էլ դրան տաս:

1915թ. ապրիլի 24-ը այն մռայլ օրն էր, երբ Երիտթուրքական կառավարությունը կամ իթթիհադականները սկսեցին իրականացնել Անատոլիայի հայերին բնաջնջելու որոշումը: Նման քայլով նրանք ցանկանում էին ստեղծել միատարր մուսուլման բնակչություն, որը կլիներ «դեռ ստեղծվելիք» թուրք ազգի ողնաշարը: Ուստի, քրիստոնյա բնակչությունն այդտեղ անելիք չուներ՝ չնայած այդ տարածքում իր պատմական ներկայությանը:

1918թ. երիտթուրքերի տապալումից հետո իշխանության եկած օսմանյան կառավարության՝ 1919թ. մայիսին հրապարակված զեկույցում նշվում է, որ սպանված հայերի թիվը 800 հազար է: 1928թ. Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից հրատարակված գրքում Առաջին համաշխարհային պատերազմի կորուստների վերաբերյալ ասվում է. «Բռնի տեղահանությունների հետևանքով սկսված բնաջնջման զոհ է դարձել 800 հազար հայ և 200 հազար հույն»:

Եթե այդ թվին ավելացնենենք 1918թ. Կովկասյան տարածաշրջանում սովի, հիվանդությունների և ջարդերի հետևանքով զոհվածներին, ապա թիվը գերազանգում է մեկ միլիոնը: Իթթիհադականների «զտումներն» ավարտին հասցրին քեմալականները՝ դա տարածելով Անատոլիայից փրկված և Ստամբուլում ապաստան գտածների վրա՝ փակելով նրանց դպրոցներն ու աղոթավայրերը:

Թուրքիայում ամբողջական գիտելիք չկա, թե ինչ է կատարվել իրականում, և ինչ հետևանքներ է ունեցել այդ համազգային աղետը: Հիշողությունը պետության կողմից ջանասիրաբար աղճատվել է և հասցվել նվազագույնի: Համեմատության համար նշենք, որ արտասահմանում ցեղասպանության մասին տպագրվել է ավելի քան 26 հազար հատոր՝ Թուրքիայում տպագրված մոտ 20 անուն հրապարակման դիմաց:

Ոչ ոք ի վիճակի չէ գնահատել Անատոլիայում մարդկային, քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա թողնված հետևանքները այն դեպքում, երբ հայերն այնտեղ վերացվել են: Այնուամենայնիվ, միանգամայն հստակ է, որ այդքան ընդգրկուն բնաջնջումը հսկայական ազդեցություն է ունեցել:

Ժխտողական մոդելը ընդդեմ լիազորությամբ օժտված հասարակության

Այսօր գնալով աճում է ինչպես լավ, այնպես էլ վատ հիշողության գիտակցությունը: Հանրային գործողությունները (որոնք միգուցե այդքան էլ շատ չեն, բայց, բնականաբար, կարևոր են) կառուցվում են բոլոր մակարդակներում: Դրանք հիմնականում հենվում են կամավորական քաղաքացիական նախաձեռնությունների վրա՝ առայժմ առանց իշխանությունների կողմից խոչընդոտների: Այդ աշխատանքները տարվում են 4 հիմնական ոլորտներում՝ ակադեմիական և հրապարակումների, անձնական և հավաքական հիշողության որոնման, հանրային գիտակցության, կրոնական և մշակութային բացահայտումների:

Ակադեմիական ոլորտում հետևելով առաջատար հրատարակիչներին, մի շարք հրատարակչատներ այժմ աշխատանքներ են հրապարակում ցավալի հիշողության, բայց միաժամանակ Օսմանյան կայսրության բազմազգ անցյալի վերաբերյալ:

Անհատական և հավաքական հիշողության որոնումների ասպեկտում շատ մարդիկ հպարտորեն որոնում, հայտնաբերում և վերագտնում են իրենց ընտանիքների ոչ մուսուլմանական ծագումը:

Հանրային գիտակցությունը օր-օրի աճում է: Ոչ մուսուլմանները բառացիորեն բացահայտում են իրենց և «բացահայտվում են» հանրության կողմից: 2010թ. սկսած՝ գնալով ավելի շատ քաղաքներում ոգեկոչում են Ապրիլի 24-ը: Ավելին, հանրայնացվում են դեպքեր, երբ մարդիկ փրկել են իրենց հարևանի կյանքը, իրենց բացահայտում են հայերի սերունդները, որոնք ստիպված են եղել իսլամ ընդունել՝ իրենց կյանքը փրկելու համար:

Կրոնական և մշակութային ոլորտում սկսել են հոգ տանել պահպանված հուշարձանների մնացորդների մասին, Անատոլիայում դարձյալ պատարագներ են մատուցվում:

Հարկ է նշել, որ այս գործընթացի ի հայտ գալը բացառապես արտաքին ազդակի և կառավարության վաղ ռեֆորմիզմի արդյունք չէր: Հասարակությունը դրա համար իրական գին է վճարել, որը խորհրդանշվեց թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությամբ: Հանրության հասունությունը և հնարավորություններով օժտված լինելու հանգամանքը Թուրքիայի բանալին է՝ անցյալի ցավոտ մարտահրավերներին առերեսվելու համար:

Ջինը դուրս է եկել շշից: Թե երբ և ինչպես դա կազդի պետական քաղաքականության վրա, դժվար է կանխատեսել: Բայց քաղաքացիական ակտիվությունը և գիտակցությունը մնում է զուտ մնայուն արժեք նախքան հարաբերությունների ցանկացած տիպի կարգավորում: Չնայած քաղաքացիական ակտիվության ճանապարհը հիմնականում բաց է, «պետական մայրուղին» շատ ավելի սահմանափակված է կառուցվածքային անցակետերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում