Tuesday, 16 04 2024
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Հայոց ցեղասպանությունը դարձել է գերտերությունների քաղաքական առևտրի առարկան. Ռուբեն Մելքոնյան

Վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև` կոչ անելով Սենատին դատապարտել այս հանցագործությունն ու քաջալերել ԱՄՆ նախագահին հաստատել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլում է ու դատապարտում դեռևս չպատժված Ցեղասպանությունը:

Վերջին 30- 40 տարիների ընթացքում թե ԱՄՆ-ում, թե հայաշատ համայնքներ ունեցող եվրոպական երկրների խորհրդարաններում հայամետ գործիչները հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունքում նախագահական ընտրություններին ընդառաջ հայ համայնքի քվեին արժանանալու համար կամ Թուրքիայի հետ հարաբերություններ հստակեցնելու, Թուրքիային «պատժելու» համար շրջանառության մեջ են դնում նման նախագծեր, որոնք կամ վերջին պահին նախագահի հավանությանն արժանանալու փուլում, կամ ավելի վաղ կասեցվում են կամ դուրս բերվում շրջանառությունից:

Օրերս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևից ևս սպասելիքները շատ չեն, թուրք-ամերիկյան գործոնը, բնականաբար, առավել որոշիչ կլինի: Ամեն անգամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման գործընթացի վերաբերյալ «հետաքրքրության» հերթական վերելքի ընթացքում մի շարք հարցեր են առաջ գալիս, թե ինչու է հայկական կողմը թույլ տալիս, որ ողբերգական անցյալը դառնա մանրադրամ գերտերությունների ձեռքում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակն առաջ է ընթանում՝ իր հետ բերելով նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, և բնական է, որ մեր մարտավարությունն ու մոտեցումները ևս պետք է փոփոխությունների ենթարկվեն կամ վերաշարադրվեն և հարմարեցվեն ներկա իրողություններին ու աշխարհի ներկա զարգացումներին: Ըստ նրա՝ դա իր մեջ ներառում է հարցերի բավական մեծ կոմպլեքս, այն, որ առկա իրողությունները՝ տեղեկատվական պատերազմը, ավելի տեղեկացված միջազգային հանրությունը, ընդունված նոր խաղի կանոնները մեզ պարզապես ստիպում են փոխել որոշակի քայլեր:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված կարող են լինել անփոփոխ մեկ-երկու սկզբունքներ, իսկ մարտավարական խնդիրները ենթակա են ժամանակի պահանջների հարմարեցմանը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը որոշակիորեն կայուն հիմքեր է ձեռք բերել և դրա հիման վրա էլ շարունակվում է, բայց իմ կարծիքով՝ այդ համագործակցությունը ևս կարոտ է վերախմբագրումների, վերասրբագրումների, որոնք նույնպես բխում են ներկա իրողություններից: Որքան շուտ դրանք արվեն, այնքան ավելի էֆեկտիվ կլինեն մեր աշխատանքները»,- նշեց նա՝ շարունակելով, որ անպայման պետք է լինի համաձայնեցված քաղաքականություն Հայաստանի և Սփյուռքի միջև, այդ ուղղությամբ աշխատանքները չպետք է թողնվեն ինքնահոսի:

Նրա խոսքով՝ զգոն միջամտությամբ պետք է կարգավորել այս հարցերը, քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրը դարձել է միջազգային գերտերությունների, տարբեր պետությունների քաղաքական առևտրի առարկա, եթե չլինի հայկական զգոն ներկայությունն այս խնդրում և քաղաքականությունը, ուշադրությունն այս խնդրում, ապա այն կարող է դառնալ մանրադրամ մեծ քաղաքականության մեջ, իսկ մեր ազգի ողբերգությունը մենք չենք կարող թույլ տալ դարձնել քաղաքական առևտրի առարկա: Ուստի, Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, պետք է մասնակից լինել, ուղղորդել և երբեք չթողնել ինքնահոսի, իսկ այդ պարագայում Հայաստանի և Սփյուռքի, Հայաստանի և հայկական լոբբիստական կազմակերպությունների համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:

«Ես կողմ չեմ խեղճի դերին մնալուն, և մեզ համար պատմությունից թղթե շերեփի և երկաթե շերեփի դասը կարևոր է: Մենք չպետք է առաջնորդվենք թղթե շերեփի քաղաքականությամբ և հայցենք մեծերի խղճահարությունը, այլ ընդհակառակը՝ մենք պետք է ավելի լուրջ գործոն դառնանք, իսկ այդ ճանապարհին ցեղասպանվածի հոգեբանական վիճակը բացասական ազդեցություն ունի: Մենք պետք է ձերբազատվենք դրանից և փորձենք Ցեղասպանության հիշողությունը և մեր ապրած տրավման վերածել զենքի ու հասնել նոր հաջողությունների Ցեղասպանության ճանաչման և հատուցման ասպարեզում:

Իսկ այն, որ մենք փոքր ազգ ենք, և պատմության ընթացքում միշտ էլ մեծ տերությունները փորձել են մեզ օգտագործել՝ մեր խնդիրները դարձնելով մանրադրամ՝ ակնհայտ իրողություն է: Կարծում եմ, որ մեր զգոնությունը չպետք է թուլացնենք՝ առաջնորդվելով այն գիտակցմամբ, որ մեծ տերությունները մեր բարեկամները չեն, այլ մեզանով փորձում են լուծումներ տալ իրենց խնդիրներին, այդ դեպքում կարծում եմ՝ մեր ողբերգությունը ավելի քիչ մանրադրամի առարկա կդառնա»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում