Ավստրալիական Qantas ավիաընկերությունից հայտնել են, որ այս տարվա նոյեմբերի 27-ից կվերականգնվեն թռիչքները A380 ինքնաթիռներով: Այս մասին հայտնում է RBC-ը` հղում անելով Associated Press գործակալությանը: Հիշեցնենք, որ A380 ինքնաթիռների շահագործումը դադարեցվել էր նոյեմբերի 4-ին այն բանից հետո, երբ Սինգապուրի օդանավակայանում այդ մակնիշի ինքնաթիռի հետ տեղի էր ունեցել միջադեպ: Ինքնաթիռը ստիպված վայրէջք էր կատարել, երբ թռիչքի սկզբից մի քանի րոպե անց շարժիչներից մեկն այրվել էր: Qantas-ից հետո ինքնաթիռների շահագործման դադարեցման վերաբերյալ որոշումներ էին կայացրել նաեւ Singapore Airlines եւ Lufthansa ավիաընկերությունները:
Ըստ կայքի` A380 ինքնաթիռների շահագործման վերականգնման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ խորհրդակցություններ են տեղի ունեցել Airbus ընկերության, ինքնաթիռների համար շարժիչներ արտադրող Rolls-Royce ընկերության եւ ավտրալիական Qantas-ի միջեւ: