Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մանկավարժական համալսարանի շրջանավարտները այցելել են Մայր Աթոռ

Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ավարտական լսարանի ուսանողներին` ուղեկցությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:

Հանդիպման սկզբում պրն. Ռ. Միրզախանյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Հայոց պատմության ամբիոնի շրջանավարտներին` խորհրդանշական նկատելով այն, որ Հայոց Հայրապետի հետ հանդիպումը տեղի է ունենում Մայր Աթոռի նորաբաց գիտամշակութային կենտրոնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր համալսարանի ուսանողներին նաև հնարավորություն է ընձեռվում աշխատելու իրենց գիտական թեզերի վրա: Այցի առիթով Մանկավարժական համալսարանի ռեկտորը հայցել է Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը երիտասարդներին` արգասավոր գործունեություն ծավալելու իրենց մասնագիտական ոլորտում:

Վեհափառ Հայրապետը նախ իր շնորհավորանքներն ու մաղթանքներն է ուղղել ներկա ուսանողուհիներին` Ս. Աստվածածնի Ավետման բերկրառատ տոնի առիթով, ապա անդրադարձավ Հայ ժողովրդի պատմության ապագա ուսուցիչների և մասնագետների Մայր Աթոռ այցի կարևորությանը:
«Մեծ և պատասխանատու առաքելություն է իջած ձեր ուսերին, որովհետև պատմության ուսումնասիրությամբ ազգայինն ավելիով է յուրացվում, և դուք ազգի կենսագրությունն եք մատուցում սերունդներին, ովքեր ճանաչում են ազգի մշակույթը և կրողը դառնում ազգային իղձերի ու երազանքների: Այս իմաստով անձն ավելի պատասխանատու է դառնում, երբ լավագույնս իմանում է իր անցյալի պատմությունը, ճանաչում իր ժողովրդի անցած ուղին, հաղորդ է իր պատմական ակունքներին ու արմատներին: Հետևաբար յուրաքանչյուր հայորդի, ով իրազեկ է իր ժողովրդի անցյալին ու պատմական ժամանակագրությանը, ավելի մեծ պատասխանատվությամբ է ապրում իր կյանքը` հպարտ լինելով իր փառահեղ պատմությամբ», – նշել է Նորին Սրբությունը:
Խոսելով հայ ժողովրդի պատմության քառուղիներում քրիստոնեական արժեհամակարգի և Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար ասել է. «…Քրիստոնեական հավատքով են թրծվել բոլոր այն արժեքները, որոնցով մենք հպարտանում ենք, ուստի ամենքդ պիտի կարողանաք հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեական հավատքի ու Հայ Եկեղեցու ունեցած դերակատարությունը ճիշտ մատուցել մատաղ սերնդին, քանի որ քրիստոնեական հավատքի շնորհիվ ենք դիմագրավել ու հարատևել պատմության բովում»:

Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդ պատմաբաններին իրենց քայլերը մշտապես ուղղել դեպի Մայր Եկեղեցի, որտեղից պիտի առնեն լույս, ներշնչանք ու ոգի` պայծառ կերպով շողարձակելու ազգային կյանքից ներս, որպեսզի հայ ժողովուրդն ապրի` իր հանճարն արգասավորելով և վերածելով աստվածահաճո գործերի:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ապագա մանկավարժներին հուզող հարցերին ու մտահոգություններին, որոնք մասնավորապես վերաբերում էին սիրիահայությանը Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցությանը, ԲՈՒՀ-երում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հնարավորությանը, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների հետ Հայ Եկեղեցու հարաբերություններին, Մայր Աթոռի քարոզչական գործունեությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հանդիպման ավարտին ուսանողներն այցելել է «Ռուբեն Սևակ» թանգարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում