Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լայնորեն քայլում է Նիկոյանը

«ՆԱՏՕ-ի 59-րդ գագաթնաժողովին, եթե Սերժ Սարգսյանի այցելությամբ և դժգոհությամբ որևիցե բան փոխվեր, կարելի էր գնալ, բայց երբ համոզված ես, որ որևիցե բան չի փոխվելու, գնալը իմաստ չունի: Կարծում եմ` նախագահն էլ է այդպես մտածել, որ գնալ, դիվանագիտական ժպիտներ փոխանցել և համարել, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, այնքան էլ ճիշտ չէ». այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
– Դուք, ներսից հետևելով Իշխան Զաքարյանի և Սպարտակ Մելիքյանի հակամարտությանը, ո՞ր կողմի փաստարկներն եք արժանահավատ համարում:
– Դուք ինձ առաջարկում եք լինել դատավորի դերում, երբ ես չեմ տիրապետում փաստերին, ինֆորմացիային: Նույնիսկ առողջ դատողությունները, այս մեր հարցազրույցն էլ կարող է որևէ մեկին դուր չգալ: Իշխան Զաքարյանը կարող է նեղանալ, որ ես միանշանակ չեմ հերքել այդ լուրը: Իմ գործընկերն էլ կարող է նեղանալ, որ ես չեմ հաստատում, որ նա միանշանակ ճիշտ է: Սպարտակ Մելիքյանը մեր խմբակցության անդամ է և լավ փոխհարաբերությունների մեջ է իշխանությունների հետ, Իշխան Զաքարյանը, փառք Աստծո, գիտեք, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է իշխանության` հանրապետականների հետ, այսինքն` այստեղ փորձել անձնական կամ քաղաքական հակասություններ գտնել միամտություն է: Փառք Աստծո, լուծումը իրենք էլ գտան. դիմեցին դատարան: Ի՞նչ եք կարծում. սա՞ էր լավ, թե՞ ամեն ինչ սուսուփուս, հանգիստ հարթվեր: Իհարկե, հրապարակային քննարկման մեջ շոու կարող է լինել, բայց երբ դա դնում ենք մի կողմ, մնացած երևույթների մեջ պետք է տեսնենք առողջ պետականաշինության խնդիր:
– Վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մի շարք բացահայտումներ արեց, որոնք առնչվում էին Պզոյին, Ներսիկ Նազարյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Երիցյանին, Սաշիկ Սարգսյանին: Մեր իշխանությունները չհերքեցին այդ ինֆորմացիան: Այդ բացահայտումներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում, և ո՞րը կլինի այն գինը, որը պետք է վճարի Հայաստանը:
– Այդ բացահայտումները այնտեղի իշխանությունների և այնտեղի քաղաքացիների գործն են: Պզոն Ամերիկայի քաղաքացի է: Ամերիկայի իշխանությունները եթե ձերբակալել են Ամերիկայի քաղաքացիներին, մեզ համար անհասկանալի է, թե նրանք ինչո՞ւ են նշում նրանց ազգային պատկանելությունը: Եթե նույն հանցագործություն կատարածը շոտլանդացի լիներ, կհիշեի՞ն նրա ազգային պատկանելության մասին: Ինչ վերաբերում է տեղի իշխանության հերքումներին, թող հերքեին. բան չունեմ ասելու: Բայց եթե ամեն մի հնչեցվածին սկսես հերքել, ամեն օր ստիպված ես լինելու հերքումներ պահանջել:
– Նշեցիք, որ Ձեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեր հայրենակիցների ազգային պատկանելության մասին բարձրաձայնվում: Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այստեղ:
– Ես չեմ ուզում տեսնել: Չեմ ուզում:
– Հովիկ Աբրահամյանն ուզում էր ԱԺ արդյունավետությունը բարձրացնել և կես միլիոն դոլար հատկացրեց ԱԺ դահլիճն օվալաձև դարձնելու համար: Նոր` կլոր տեսքով դահլիճը որքանո՞վ կբարձրացնի ԱԺ արդյունավետությունը: Կարելի՞ է ասել, որ ՀՀ քաղաքականությունը ձախողվում է, որովհետև Հայաստանը կլոր չէ:
– Դուք Ձեր հարցերը կարող եք կատակով հնչեցնել, ես էլ փորձեմ լուրջ պատասխանել Ձեր հարցերին: Այն, որ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ եղավ այդ դահլիճի կառուցմանը, պետք է ողջունել: Նախկին դահլիճը նախատեսված էր կարճ ժողովների համար: Մեջտեղից վերկենալու համար կողքիդ նստածները ևս պետք է վերկենային: «Զապարոժեցի» օրինակով` իջի` նստեմ, իջի` իջնեմ. նույն սկզբունքն էր: Այս դահլիճը ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ պատգամավորներից որևէ մեկն իրենց տուն չեն տանելու: Դահլիճը կառուցվել է որպես մնայուն արժեք:
– Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ օտարալեզու դպրոցների հարցը դուրս է գալու: Բայց Լեզվի օրենքը փոխելու մասին հարց է դրվել: Կարելի՞ է ասել, որ ԱԺ-ն իր խոսքի արժեքը չի գնահատում:
– Ես, ճիշտն ասած, չգիտեմ, որ Աբրահամյան Հովիկը նման բան ասած լինի: Բայց այն, որ այդ օրենքը բազմաթիվ փոփոխություններ է կրել, և այդ գործում մեծ դերակատարում ունի Աբրահամյան Հովիկը, միանշանակ է: Այնպես որ, նման խնդիր չկա, և կարծում եմ, որ այդ օրենքը պետք է երկրորդ ընթերցմամբ շատ ավելի շուտ ընդունենք:
– Հաջորդ խորհրդարանական ընտրություններին հանրապետականները քանի՞ տոկոս ձայն կհավաքեն: Եվ հավանակա՞ն է, որ հաջորդ խորհրդարանական մեծամասնությունն էլ դաշինք կազմի մյուս կուսակցությունների հետ:
– Ախր ես Ձեզ այնքան եմ հարգում` որպես լրագրողի, որ ինձ թույլ չեմ տա այլկերպ պատասխանել: Գնացեք, մեկ ուրիշ պատգամավորից կամ քաղաքական գործչից կամ կանխատեսողներից հարցրեք կանխատեսումների վերաբերյալ: Ես կանխատեսումներով, բաժակ, եղունգ նայելով չեմ զբաղվում և որևէ մեկին խորհուրդ չեմ տա` զբաղվի: Կանխատեսումներով զբաղվում են քաղաքական պարապ ուժերը:
– Ամեն դեպքում հանրապետականներն ասում են, որ այս անգամ կրկնապատիկ ձայն են հավաքելու: Գագիկ Ծառուկյանը հակադարձում է, թե ասողը գլուխը պատով է տվել, քանի որ իր կնոջը չի կարողանում կառավարել: Կարելի՞ է ասել, որ կոալիցիան փլուզվում է:
– Ես բացարձակապես չեմ ուզում որևէ մեկի գլուխը պատով տալ: Ամեն մարդ թող իր գլխի տերը լինի. ինքը որոշի, թե իր գլուխը որտեղ է տալիս: Ես ուղղակիորեն ասում եմ, որ բացարձակապես հանրապետականներին ձեռնտու չէ մտնել նման քննարկումների դաշտ: Մենք խնդիրներ ունենք լուծելու, քանի որ պետական բեռը հանրապետականների վրա է: Կանխատեսումներ անելը բոլորին ձեռք է տալիս` բացի հանրապետականներից:
– Բայց հանրապետականներն էլ են կանխատեսումներ անում:
– Է, թող անեն, թող ասեն. ի՞նչ է պատահել: Հիմա ասելո՞վ է ամեն ինչը:
– Սերժ Սարգսյանը հրաժարվեց Լիսաբոն` ՆԱՏՕ-ի 59-րդ գագաթնաժողովին մեկնելուց. մինչև ռուսաստանյան վերջին այցելությունը նա հավատով էր լցված Եվրոպայի հանդեպ: Մոսկովյան այցելությունից հետո հայտարարեց, որ Մոսկվայում հավատ է ձեռք բերել վաղվա օրվա հանդեպ: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նա շատ շուտ փոխում է իր հավատի աղբյուրները:
– Մեր պետության քաղաքականությունը, որը նաև նախորդ իշխանություններն էին որդեգրել, արտաքին քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություն չի կրել: Այն ուղղված է ոչ թե խոշոր պետությունների հակադրմանը, այլ համատեղմանը: Հետևաբար համագործակցել է թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԱՊՀ-ի հետ: ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան նախագահների մակարդակով հայտարարել են միջազգային այն երեք սկզբունքները, որոնց շրջանակներում ԼՂ հարցը պետք է լուծվի, իսկ եթե մեկը հղում է անում միայն մեկ սկզբունքին, նշանակում է նա խուսափում է հարցի կարգավորումից: Հիմա նույն մարդիկ միայն մեկ սկզբունքի վրա են հղում կատարում` տարածքային ամբողջականություն: Այս դեպքում մենք կարող ենք արձանագրել, չէ՞, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ ԼՂ հիմնախնդիրը լուծվի:
– Բայց այս դեպքում չմեկնելը տարբերա՞կ էր. կարելի էր գնալ և դժգոհությունը տեղում արտահայտել, չէ՞:
– Որևիցե բան եթե փոխվեր` դժգոհությունը արտահայտելով, կարելի էր գնալ, բայց երբ համոզված ես, որ որևիցե բան չի փոխվելու, գնալը իմաստ չունի: Կարծում եմ` նախագահն էլ է այդպես մտածել, որ գնալ, դիվանագիտական ժպիտներ փոխանցել և համարել, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, այնքան էլ ճիշտ չէ: Հետևաբար` իմ կարծիքով, որոշումը ճիշտ էր: Բավական է, երբ քեզ բառեր են ասում, իրենք իրենց կեղծում, երկակի, եռակի ստանդարտներ կիրառում: Եվ դա գիտակցելով հանդերձ` գնաս, նստես, դիվանագիտորեն ժպտաս, բարևես. կարծում եմ` ճիշտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում