Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Վարչապետի նշանակվելուց ի վեր երկրում կրոնական վիճակը կտրուկ վատացել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը
– Պարոն Դանիելյան, օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել աշխարհում 2010-ին կրոնի ազատության վիճակի մասին: Հայաստանի մասով զեկույցում ասվում է, որ երկրում առանձնակի դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին, փոխարենը` զգալիորեն նեղ են կրոնական այլ կազմակերպությունների գործունեության սահմանները: Հետաքրքիր է` իսկ հարևան երկրների կրոնական ազատությունների համեմատությամբ ի՞նչ տարբերություններ կան այս առումով:
– Մեր հարևաններն այս հարցում համեմատվելու համար հաջող օրինակներ չեն: Նմանատիպ կամ, եթե անկեղծ լինենք, ավելի վատ վիճակում են. դա վերաբերում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Թուրքիային (Ադրբեջանը չեմ նշում, քանի որ այն իսլամական երկիր է, և այնտեղ բոլորովին այլ խնդիրներ գոյություն ունեն): Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ. ազգային փոքրամասնությունների քանակը Հայաստանում մեծ չէ, իսկ ազգային և կրոնական փոքրամասնությունների խնդիրները հաճախ միահյուսված են: Սակայն Հայաստանում խղճի ազատության վիճակը գնալով վատանում է, որն ունի իր պատճառները, հիմնականում` քաղաքական: Ըստ էության, վերջին երկու տարիներին, երբ վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, կրոնական ոլորտում վիճակը կտրուկ վատացավ, ինչը վարչապետի քաղաքականությունն է: Նա չի էլ թաքցնում դա: Ես ուզում եմ մեջբերել նրա` անցյալ տարի մի հանդիպման ժամանակ ասած խոսքերը. ««Եկեղեցին տարանջատված է պետությունից» միտքը հնամաշ է»: Այսինքն` վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ գնաց Սահմանադրությանը, և ոչ ոք նրան չսաստեց: Այդ հակասահմանադրական գիծը վարչապետը ծրագրավորված կյանքի է կոչում, ինչն արտահայտվում է կառավարության օրենսդրական նախագծերում, կրթության ոլորտում և արդեն ոստիկանության գործողություններում: Անցյալ տարի առաջին ընթերցմամբ ԱԺ-ում անցավ մի օրենք, որը քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ավելին, միջազգային փորձագետներին այդ օրենքը լավ զվարճացրել էր: Մենք նույնպիսի հակաօրինական երևույթներ ենք այսօր տեսնում դպրոցում, երբ հոգևորականները մուտք են գործում դպրոց, երբ այլ կրոնական ուղղությունների անդամ երեխաները ուսուցիչների և տնօրենների կողմից հալածվում են, երբ դպրոցում կրոնական թշնամանքի քարոզներ են կատարվում: Դրա կապակցությամբ մենք նամակով դիմել ենք կրթության նախարարին, ներկայացրել ենք կոնկրետ դեպքերը, տվել ենք անուններ, սակայն ոչ ոք չի պատժվել: Սա նշանակում է, որ դա կառավարության քաղաքականությունն է:
– Կարելի՞ է ասել, որ «Էմո»-ի հետևորդների դեմ ուղղված քարոզչությունը նույնպես կառավարության քաղաքականություն է:
– Նրանց դեմ ծրագրավորված քարոզչությունը մամուլով և հեռուստատեսությամբ սկսվել է դեռևս մայիսից, երբ այս ինքնասպանության դեպքը դեռ չէր եղել: Իշխանամետ քարոզչամեքենան կրոնական հողի վրա ինքնասպանության դեպքեր վաղուց է որոնում: Հիշենք նաև Հրազդանի դեպքը, երբ մի շարք լրատվամիջոցներ ծնողներին սպանած անձնավորությանը միանգամից Եհովայի վկա հայտարարեցին: Հատկապես ակտիվ են կառավարության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները:
– Նպատակը ո՞րն է:
– Կառավարությունը և էջմիածնի միաբանների ղեկավար կազմը սերտաճել են. նրանք ունեն միասնական շահեր: Կրոնական ոլորտի նյութերի վերահսկողությունը հանձնված է Էջմիածնին: Կան նաև քաղաքական պատճառներ: Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձախողել է ամբողջ տնտեսությունը: Կառավարությունում գիտեն, թե ինչպիսի ծանր իրավիճակ է մեզ սպասվում, և վախենում են պատասխանատվությունից: Կամ հասարակությունը կմիավորվի և վարչապետից հաշիվ կպահանջի, կամ էլ հասարակությունը ի վիճակի չի լինի դա անելու: Դրա համար հասարակությանը պետք է ապակողմնորոշել և միմյանց նկատմամբ թշնամի հատվածների բաժանել: Բնականաբար նրանք կցանկանան այլ ակցիաներ էլ կազմակերպել` ցույց տալու, որ իրենց ձախողման մեջ մեղավոր է հասարակությունը, էմոները, Եհովայի վկաները, այլ մեղավորներ նույնպես կգտնեն: Ես ուզում եմ հիշեցնել. երբ բանակում դեպքեր են կատարվում կամ կոռուպցիայի մասին է խոսք գնում, իշխանության ներկայացուցիչները մեղադրում են հասարակությանը: Տնտեսության ձախողման համար նույնպես հասարակությանը կմեղադրեն, օրինակ` հասարակությունը մրցակցության մշակույթ չունի, դրա համար են առաջանում մոնոպոլիաները, կամ հասարակությունը օրինապահ չէ, դրա համար կա կոռուպցիա, կամ էմոների, Եհովայի վկաների սադրանքների պատճառով տնտեսությունը փլուզվում է և այլն: Ինչպե՞ս է կարող հանցագործը դատարանում արդարանալ, երբ իր մեղավորությունը ապացուցված է: Միայն մեկ եղանակ կա, իր հանցագործ դառնալու մեջ պետք է մեղադրել հասարակությանը:
– Կրոնի, մտքի, խղճի ազատությունները մեր երկրում չեն գործում: Վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցու դերի մեծացումը, մյուս կողմից` այլ կազմակերպությունների համար դրանց անտեսումը խորացե՞լ է, թե՞ ընդհակառակը:
– Ես այսպես կձևակերպեի` խնդիրներ միշտ էլ եղել են Հայաստանում, բայց վերջին երկու տարվա ընթացքում, երբ վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, այդ պրոբլեմները ստացան համակարգային բնույթ: Այս կառավարությունը կոնկրետ պետական քաղաքականություն է վարում Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների դեմ: Դա արտահայտվում է հեռուստատեսության և լրատվության որոշակի միջոցների տարվող քաղաքականությամբ: Մենք պետք է հասկանանք, որ երբ ոստիկանները 15-16 տարեկան աղջիկների մազերը քաշելով քարշ են տալիս ոստիկանություն, դա նշանակում է, որ նրանք հրահանգ ունեն:
– Գուցե վարչապետն իրո՞ք աստվածավախ է:
– Երկու ամիս առաջ ես Եգիպտոսում էի: Եգիպտացիները շատ աստվածավախ են: Սակայն ինձ համար մի հետաքրքիր երևույթ բացահայտեցի` եգիպտացիների մեջ կան մոլի հավատացյալներ, որոնք օրվա ընթացքում ոչ թե հինգ անգամ են նամազ անում, ինչպես կարգն է, այլ անհամեմատ ավելի շատ: Նամազների հետևանքով (նամազի ժամանակ գլխով հարվածում են առջևում դրված քարին) նրանց ճակատին կարմիր գույնի հետք է առաջանում, որից մարդիկ հասկանում են` սա մոլի հավատացյալներից է: Եգիպտացիներն ասում են` եթե նման մարդ տեսնես, հեռու մնա նրանից, եթե խանութում վաճառող է, մի՛ մոտեցիր, անպայման մի որևէ տհաճ միջադեպ կլինի: Սա առաջին հայացքից անհասկանալի երևույթ է. երբ մարդը մոլի հավատացյալ է, նշանակում է նրա մեջ այդ բարոյական սկզբունքները ավելի բարձր պետք է լինեն, սակայն իրականությունն այլ է. երբ որևէ գաղափար` լինի դա ազգային, կրոնական կամ որևէ այլ կոնստրուկցիա, ավելի բարձր է դասվում, քան օրենքը կամ սահմանադրությունը, առաջանում է անօրինականություն:
– Հնարավո՞ր է այս ամենը կրոնական ֆաշիզմի հասցնի:
– Վերը նկարագրվածը հենց ֆաշիզմի հիմքն է: Երբ ազգային կամ կրոնական գաղափարով կարելի է արդարացնել ցանկացած հանցագործություն: Հայաստանում այդ երկու գաղափարները միահյուսված են:
– Պարոն Դանիելյան, անկախության շրջանի ո՞ր նախագահների ժամանակաշրջանում չկային կրոնական ճնշումներ:
– Խնդիրներ միշտ էլ եղել են: 94-95-ին եղել են պոգրոմներ, երբ զինված խմբերը հարձակվում էին կրոնական կազմակերպությունների աղոթատների վրա, սակայն ես չէի ասի, որ առաջին նախագահն էր դրա կազմակերպիչը, ուղղակի նա անտարբեր էր այդ խնդրի նկատմամբ, երկրորդ նախագահը նույնպես անտարբեր էր, սակայն ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ նրա միջամտությամբ նման դեպքերը հարթվել են, երրորդ նախագահը, կարծում եմ, նույնպես այս հարցի նկատմամբ անտարբեր է և որևէ քաղաքականություն չի վարում, սակայն հակված չէ սաստելու նման նախաձեռնությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում