Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Գնալով աղքատանում ենք

2010թ. երրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի աճը, նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ, ավելի քիչ է եղել` 6.4%, քան սպառողական գների աճի տեմպը` 8.7%: Այս մասին նշված է ԱՎԾ` օրերս հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն. 2010թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցում:
Այսինքն` իրական միջին աշխատավարձը 2010թ. երրորդ եռամսյակում նվազել է 2.3%-ով: Սա նշանակում է, որ նշված ժամանակահատվածում մեր ստացած աշխատավարձով միջինը 2.3%-ով ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ կարող էինք գնել, քան 2009թ. նույն ժամանակահատվածում: Նշենք, որ 2009թ. ընթացքում ՀՀ-ում միջին աշխատավարձի աճը դեռևս շարունակում էր ավելի արագ աճել, քան գնաճը: Անվանական աշխատավարձի աճը սկսեց գնաճից հետ մնալ այս տարվա առաջին եռամսյակից սկսած: Մինչդեռ հենց անվանական աշխատավարձն է կազմում մեր բնակչության ողջ դրամական եկամուտների մեծ մասը` մոտ 55%-ը:
Աշխատավարձից բացի, դրամական եկամուտները ներառում են նաև կենսաթոշակները, նպաստները, տրանսֆերտները, գյուղմթերքի ու անասունների վաճառքից ստացած եկամուտները և այլն: 2010թ. դրամական եկամուտների վերաբերյալ տվյալներ ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել, սակայն նախորդ տարվա վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն` 2009թ. մեր բնակչության դրամական եկամուտները ավելի քիչ են աճել, քան գնաճն է եղել: Այսպես, 2009թ. բնակչության մեկ շնչին ընկնող դրամական եկամուտները, ըստ ԱՎԾ-ի, կազմել են մոտ 28 հազար դրամ, որը 2008թ. համեմատ աճել է մոտ 4.3%-ով: Մինչդեռ այդ տարի տասներկուամսյա գնաճը կազմել է 6.5%: Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով ևս բնակչության դրամական եկամուտները ավելի քիչ են աճելու, քան գները: Եթե վերցնենք բնակչության դրամական եկամուտների մեջ մտնող հիմնական բաղադրիչները` աշխատավարձը և կենսաթոշակներն ու նպաստները, ապա կտեսնենք, որ դրանք գներից շատ ավելի քիչ են աճել: Այսպես, տասներկուամսյա գնաճը 2010թ. առաջին 10 ամիսներին կազմել է 9.1%, այն պարագայում, երբ միջին ամսական անվանական աշխատավարձը անցած 10 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, աճել է 7.6%-ով: Կենսաթոշակների ու նպաստների վերաբերյալ տվյալներ դեռ չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ նպաստները այս տարվա ընթացքում չեն բարձրացել, իսկ միջին կենսաթոշակը վերջերս բարձրացել է 8%-ով, որը տարեկան միջինով հաշվարկելու դեպքում չի գերազանցի մի քանի տոկոսը:
Փաստորեն, ստացվում է, որ գնալով խորանում է գների բարձր աճի և անվանական աշխատավարձի տարբերությունը, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի շատ է նվազում իրական աշխատավարձը: Կենսաթոշակների աճը ևս, այսպես ասած, «չի հասցնում» գների հետևից, այնպես որ` կյանքը Հայաստանում գնալով ավելի ու ավելի է բարդանում, նույնիսկ` ազգային վիճակագրական ծառայության թվերի համաձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում