ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` այսօր նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ: