Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հրաձգային մրցումներ բանկային համակարգի անվտանգության ծառայությունների աշխատակիցների և ինկասատորների միջև: Միջոցառմանը մասնակցեցին «Հայինկասացիայի» և 14 բանկերի ներկայացուցիչները: Մրցումների արդյունքում «Հայինկասացիան» գրավել է առաջին տեղը` 136 միավորով: Երկրորդ տեղը գրավել է «Յունիբանկ» ՓԲԸ-ն` 113 միավորով և երրորդ տեղը` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն` 99 միավորով: Անհատական անվանակարգում առաջին տեղը գրավել է «Հայինկասացիայի» ներկայացուցիչ Արթուր Դավթյանը: