Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ:
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահի աշխատակազմ