Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Որքա՞ն արժե ամենաթանկ դագաղը Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Դեռևս Հին Եգիպտոսում փարավոններն ահռելի գումարներ, մարդկային ռեսուրսներ էին ծախսում իրենց հանդերձյալ կյանքը հարմարավետ և ճոխ կազմակերպելու համար: Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը կազմակերպեց ապագայում սպասվող իր հուղարկավորության փորձերը, որպեսզի կողքից տեսնի իրադարձությունը: Հայաստանում էլ հնարավորություն կա նախապես կազմակերպելու ինքներս մեր հուղարկավորությունը, ընտրելու դագաղը, քարը և մնացածը:

«Լավագույն ավանդույթները շարունակվում են». եթե առաջներում մարդիկ «երես էին տալիս» իրենց՝ բազմաթիվ լացկան կանանց վարձակալությամբ, ապա այսօր մենք կարող ենք թույլ տալ մեզ բազմաթիվ այլ նորամուծություններ, որոնք պակաս չեն շոյի մեր արդեն սառած մարմինները: Ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»:

Հայաստանում, բացի Նար-Դոս փողոցում գործող խանութ-սրահներից, գործում են նաև թաղման բյուրոներ, որոնք սովորական են արտասահմանցիների համար, սակայն նոր՝ հայերիս համար:

Որքա՞ն ենք մենք պատրաստ վճարել հարազատին հանդերձյալ կյանք ճանապարհելու համար: Ինչպես հարսանեկան արարողությունները, այնպես էլ հուղարկավորության կազմակերպումն ու ճոխությունը կախված է ձեր գրպանի պարունակությունից:

Համեստ հաշվարկներով, ամենաէժան հուղարկավորությունը, որը կուղեկցվի առանց երաժշտության, ծաղիկների և առանց հոգեհացի, կարժենա միջինը 70-ից 100 հազար դրամ:

Մեր մարմինը կդիահերձվի ընդամենը 12.500 դրամով, առանց զմռսման, և մենք ճանապարհ կընկնենք դեպի հանդերձյալ աշխարհ 25 հազար դրամանոց դագաղով, գերեզմանաքարի փոխարեն կունենանք մետաղե ցուցատախտակ:

Ամենաշատը որքա՞ն կարող ենք ծախսել և ի՞նչ ճոխություններ կարող ենք մեզ թույլ տալ:

Գոյություն ունեն թանկանոց դիահերձման և զմռսման տեսակներ. կախված այն բանից, թե որքան եք ցանկանում պահպանել ձեր տեսքը, գործում են գնային տարբեր սահմաններ: Դիահերձման թանկանոց ծառայությունների մեջ է մտնում ձեզ լողացնելը, գեղեցիկ հագցնելը, դիմահարդարումը, եթե ցանկություն ունեք՝ նաև մազերի ներկումը:

Ամենաթանկարժեք դագաղը, որը հանդիպեցի թաղման բյուրոներից մեկում, արժեր 10 մլն դրամ: Դագաղի թանկությունը մեծապես կախված է փայտանյութից, դագաղի մեջ կարվող կտորի որակից, ձևավորումից, փորագրությունից:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում