Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

ՀՀ ԱԳ և ՊՆ նախարարները մասնակցեցին Աֆղանստանին նվիրված` ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպմանը

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին և ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Գագաթնաժողովին ելույթ ունեցավ նաև Հայաստանի արտգործնախարարը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից, և ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրները լուծելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին և արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնելու իր մասնակցությունը:
Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ, ռազմական և ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարևոր է, սակայն առավել կարևոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով և բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան ռազմական չափումից անցում կատարել երկարատև աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական և հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը:
Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաև Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Լուիս Ամադոն ասաց. «Ի դեմս Պորտուգալիայի, Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:
Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար, և ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:
Զրույցի ընթացքում նախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը` Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Երևան կժամանի 2011 թ. առաջին կեսին:
Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջև:
Երկու երկրների պաշտպանության նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ծավալման հնարավորությունների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում