Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ սպասելիքները գերազանցում են անվերջ թվացող սպասումը. Հավաքականի ղեկը` Բերնար Շալանդին (տեսանյութ)

Ահա և վերջ: Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը: Բերնար Շալանդ անուն ազգանունը շատերին է անծանոթ, բայց ուսումնասիրելով նրա անցած ուղին` ակնհայտ է դառնում, որ ընտրությունը պատահական մասնագետի վրա կանգ չի առել: Բերնար Շալանդ… մասնագետ, ով «Ցյուրիխ»-ին դուրս բերեց ՉԼ խմբային փուլ` «Սան Սիրո»-ում հաղթելով «Միլան»-ին, ով ճանաչվեց Շվեյցարիայի 2009թ. լավագույն մարզիչ… 1in.am Sport-ն իր խոշորացույցի տակ է առել 62-ամյա մասնագետի մարզչական կարիերան:

Հետադարձ հայացք` ակունքներին

Բերնար Շալանդը ծնվել է 1951թ. հուլիսի 26-ին` Շվեյցարիայի Լե Լոկլ քաղաքում: Իր մարզական կարիերայում լուրջ նվաճումներ չի ունեցել` հանդես գալով Շվեյցարիայի առաջնության ցածր դիվիոններում: Մարզչական կարիերան սկսել է 1977թ.` շվեյցարական «Սենտ Իմյեր» ակումբում, որը գլխավորել է մինչև 1983/84թթ մրցաշրջանը: Մասնագետի գլխավորած առաջին հայտնի ակումբը եղել է «Յանգ Բոյզ»-ը (1993/94թթ մրցաշրջան, ակումբը երկրորդ անգամ գլխավորել է 2013թ.): Այնուհետև նա գլխավորել է շվեյցարական այլ հայտնի ակումբներ` «Ցյուրիխ»-ը (2007-2010թթ), «Սիոն»-ը (2010-11թթ), «Թուն»-ը (2011-12թթ): Շվեյցարիայի հավաքականում աշխատանքը սկսել է 1995թ.` գլխավորելով Մ-17 հավաքականը: 2001-07թթ գլխավորել է երկրի բոլոր տարիքային հավաքականները: 2002թ. նրա գլխավորությամբ Շվեյցարիայի ն Մ-21 ընտրանին Եվրոպայի առաջնությունում եղել է 3-րդը: «Եվրո-2004»-ում և «Մունդիալ-2006»-ում Բերնարը եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Երբ նա զարմացրեց բոլորին

2007-10թթ Շալանդի մարզչական կարիերայի ամենալուսավոր տարիներն էին: 2007թ. նա «Ցյուրիխ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց հայտնի մասնագետ Լյուսիեն Ֆավրին, ով ակումբի հետ 2005թ. նվաճել էր Շվեյցարիայի գավաթը, այնուհետև 25 տարվա դադարից հետո «Ցյուրիխ»-ին վերադարձրել երկրի չեմպիոնի կոչումը: Ճնշումն ու սպասելիքները մեծ էին, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, մասնագետը բերկրանքի նոր պահեր էր պարգևելու «Ցյուրիխ»-ի երկրպագուներին:

2008-09թթ մրցաշրջանում «Ցյուրիխ»-ը կրկին դարձավ Շվեյցարիայի չեմպիոն: Թիմը մասնակցեց Չեմպիոնների Լիգայի գավաթի 2009/10թթ խաղարկությանը` C խմբում ընդգրկվելով Մադրիդի «Ռեալ»-ի, իտալական «Միլան»-ի ու Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ: Չնայած, որ թիմը 4 միավորով գրավեց վերջին` 4-րդ տեղը, պատմական հաղթանակ տոնեց «Միլան»-ի նկատմամբ, այն էլ` «Սան Սիրո» մարզադաշտում: Խաղն ավարտվեց 0:1 հաշվով: «Երջանիկ եմ: Սա պատմական հաղթանակ էր մեր թիմի համար: Արժանի էինք այս արդյունքին»,- հայտարարել էր մասնագետը:  Սեփական հարկի տակ թիմը կարողացավ 1 միավոր վաստակել «ռոսսոներիներ»-ի հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Բերնար Շալանդը ճանաչվեց Շվեյցարիայի 2009թ. լավագույն մարզիչ: 2011թ. մասնագետը «Սիոն»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նվաճեց երկրի գավաթը:

Էմոցիաներ, որոնք նա չի թաքցնում. «Բոլորը կասեն, որ խելագար եմ, եթե…»

Շալանդն էմոցիոնալ մարզիչ է և չի փորձում թաքցնել դա: Մասնագետն ամբողջությամբ տրվում է խաղին` երբեմն իսկական իրարանցում առաջացնելով պահեստայինների նստարանին:

Ուշագրավ են լինում նաև նրա մամլո ասուլիսները: ՉԼ գավաթի 2009/10թթ խաղարկության խմբային փուլում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ, նա հայտարարել էր. « «Ցյուրիխ»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է ստանալ Ռաուլի, Քրիշտիանու Ռոնալդուի կամ Կակայի մարզաշապիկը: Ես կարող եմ նրանց հասկանալ, բայց չի կարելի մոռանալ ֆուտբոլի մասին: Անհարմար դրությունում եմ հայտնվել: Եթե ասեմ, որ պատրաստվում ենք դուրս գալ խաղադաշտ ու առաջին րոպեներից հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել, ապա բոլորը կասեն, որ խելագար եմ: Եթե ասեմ, որ «Ռեալ»-ը ֆավորիտ է, և մենք փորձելու ենք գոլ չընդունել առաջին 30 րոպեներին, ապա կասեն, որ սխալ եմ տրամադրում թիմին: Այնպես որ, բոլոր դեպքերում սխալ եմ լինելու»:

Հաղթողի հոգեբանությունն ու առավելագույնի ձգտելու անսպառ էներգիան

Շալանդն իրատես է, բայց միշտ առաձնացել է հաղթողի հոգեբանությամբ, թիմին տրամադրել ձգտել առավելագույնի: Նա դավանում է արագ, տեխնիկապես հագեցած ֆուտբոլ, չի ընկրկում անկախ հակառակորդի կարգից ու կարգավիճակից: Մինչև մեր ընտրանին գլխավորելը Շալանդն ուներ մի քանի առաջարկներ Ասիական տարբեր ակումբներից, բայց անմիջապես հերքել է դրանք, քանի որ ցանկանում էր գլխավորել կոլեկտիվ, որն ունի պոտենցիալ` նվաճումների հասնելու ճանապարհին:

2011թ. Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման 3-րդ փուլում նրա գլխավորած «Թուն»-ն արտագնա խաղում ոչ-ոքի արդյունք գրանցեց «Պալերմո»-ի հետ խաղում: Իտալացիներին պարտությունից փրկեց Ֆաբրիցիո Միկոլիի գոլը` տուգանային հարվածով: Մասնագետը չէր թաքցնում հիասթափությունը. «Գերազանցում էինք հակառակորդին: Միկոլին գեղեցիկ գոլ խփեց տուգանային հարվածով, բայց ես զայրացած և տխուր եմ, որ մենք ընդամենը ոչ-ոքի խաղացինք»:

Հայ ֆուտբոլասերի երազանքը

Բերնար Շալանդը միշտ աչքի է ընկել երիտասարդների հետ աշխատելու և թիմին մոտիվացնելու բարձր որակներով: Մասնագետն իր մեծ փորձով կարող է նույնքան մեծ օգուտ տալ մեր ազգային թիմի երիտասարդ կազմին, որը, հիրավի, նրա մարզչական կարիերայի ամենահզոր կոլեկտիվներից մեկն է: Նա արդեն իսկ առաջարկել է Հայաստանում ստեղծել Մ-15 հավաքական և իր ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր տարիքային հավաքականները: Արդեն վաղը մասնագետը կժամանի Երևան: Պայմանագիրը կգործի 2 տարի, իսկ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու պարագայում կստորագրվի նոր համաձայնագիր` ֆինանսական նոր պայմաններով:

Հուսանք, որ Բերնար Շալանդին կհաջողվի նոր էջ գրել հայկական ֆուտբոլի պատմության մեջ և իրականացնել հայ ֆուտբոլասերի երազանքը` հավաքականը դուրս բերել «Եվրո-2016»…

Նյութի ամբողջական օգտագործումն այլ լրատվամիջոցներում խստիվ արգելվում է: Մասնակի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում