Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ-ամերիկյան հանցախմբի կեղծ փաստաթղթերն ու Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը

Մի քանի օր առաջ մենք հրապարակել էինք «ԱՄՆ-ն ընդդեմ Արմեն Ղազարյանի և մյուսների» քրեական գործը, կամ այլ կերպ ասած` Պզոյի քրեական գործը, որը մեկ ամիս առաջ բացահայտեցին և հանրությանը ներկայացրին ԱՄՆ իրավապահները:
Այն, որ այս քրեական գործում ԱՄՆ իրավապահները արդեն իսկ ակնարկներ են արել հանցավոր խմբավորման անդամների և ՀՀ որոշ պետական կառույցների հանցակցության մասին` մենք արդեն տեղեկացրել ենք: Խոսքը, մասնավորապես, մեղադրանքի այն հատվածի մասին է, որտեղ խոսք է գնում ԱՄՆ-ում թալանված գումարները Հայաստան տեղափոխելու և այդ գումարներով Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու մասին: Այդպիսով, ԱՄՆ իրավապահներն անուղղակի մեղադրում են ՀՀ ԱԱԾ-ին, Կադաստրի պետկոմիտեին, ԿԲ-ին, ՊԵԿ-ին, որոնք ի պաշտոնե պարտավոր էին տեղեկանալու և կանխելու այդ հանցագործությունները, ինչը, սակայն, չի արվել: Պզոյի և նրա հանցավոր խմբի մեղադրականում, սակայն, հայաստանյան մի քանի այլ պետական կառույցներին առնչվող անուղղակի մեղադրանքեր կան: Մասնավորապես` Պզոյի գործում այսպիսի ձևակերպում կա. «Նրանք (հայկական հանցավոր խմբի անդամները.- հեղ.) նաև քայլեր են ձեռնարկել Միացյալ Նահանգներ իրենց մուտքն ու բնակությունն ապահովելու համար` լրացնելով ներգաղթի կեղծված դիմումներ և պայմանավորվածություններ ձեռք բերելով արտասահմանյան կառավարական պաշտոնյաների հետ, որպեսզի վերջիններս հրաժարվեն ընդունել արտաքսվածներին, այնպես որ` Միացյալ Նահանգները չկարողանա նրանց արտաքսել»:
Եվ այսպես, ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ում հայտնված հանցագործը, որպեսզի իրեն ԱՄՆ-ից հետ` Հայաստան չվտարեն, հայաստանյան ո՞ր կառույցների հետ նա պետք է համագործակցի` իրեն անհրաժեշտ կեղծ փաստաթղթերը ստանալու համար: Ըստ էության, նման դեպքերում տվյալ անձը նախ պետք համագործակցի ոստիկանության և մասնավորապես անձնագրերի և վիզաների վարչության հետ, ապա` ԱԳՆ-ի, հետո նաև` Արդարադատության նախարարության, որոշ դեպքերում` նաև Պաշտպանության նախարարության հետ: Ընդհանրապես, չարտաքսելու ամենապարզունակ պատճառն այն է լինում, երբ արտերկիր տեղափոխված ՀՀ քաղաքացու ինքնությունը չի հաստատվում: Տվյալ դեպքում ամերիկյան կողմը կատարում է համապատասխան հարցում, և հայկական կողմը` այս դեպքում Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության միջոցով պետք է տվյալներ հաղորդի տվյալ անձի մասին: Հարցումը գալիս է Հայաստան` ոստիկանություն, այնտեղից` անձնագրերի և վիզաների վարչություն: Գործարքի մեջ մտնելու դեպքում անձնագրերի և վիզաների վարչությունից պատասխան է ուղարկվում, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի չէ կամ նմանատիպ մեկ այլ ձևակերպում: Տվյալ դեպքում, թեև հիմնական պատասխանողը ոստիկանությունն է, կապող օղակը, սակայն, ԱԳՆ-ն է` Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության միջոցով: Բոլոր տեսակի փաստաթղթերը, որոնք կապված են անձնագրերի, քաղաքացիության հետ, տալիս է ոստիկանությունը: Բացի այդ, շատ հաճախ նման դեպքերում կեղծ փաստաթղթեր են ներկայացվում նաև կեղծ ամուսնությունների մասին, բանակում ծառայելու հետ կապված. այդ դեպքերում կեղծ փաստաթղթեր կարելի է ստանալ ՊՆ-ից կամ Արդարադատության նախարարությունից: Ընդ որում, սովորական քաղաքացիներին նման դեպքերում դժվար է լինում կեղծ փաստաթղթեր գնելը, և նրանք հաճախ իրենք են մի կերպ նման փաստաթղթեր դասավորում: Իսկ պետական մակարդակով` տեղը տեղին բոլոր թղթերը կարելի է ստանալ միայն նշված պետական կառույցների հետ համագործակցության արդյունքում:
Ի դեպ, գաղտնիք էլ չէ, որ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը զբաղված է նման կեղծ փաստաթղթեր դասավորելով. 2009-ին նույնիսկ այդ հարցով հյուպատոսությունում աշխատող մի քանի հայեր են ձերբակալվել: Խոսքը Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանի, հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանի, ներգաղթի հարցերով փաստաբան Մարգարիտա Մկրտչյանի, ինչպես նաև Գլենդելի երկու հայ քաղաքացիների մասին է: Նախկին հյուպատոսը և ևս 4 անձինք մեղադրվել են ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Ըստ ամերիկյան Ներգաղթային և մաքսային ծառայության պաշտոնյաների` Ղալումյանը և մյուսները վտարման ենթակա ներգաղթյալներին նամակներ են վաճառել, որոնցում ասված էր, թե Հայաստանը ճամփորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց: Այդ նամակները խոչընդոտել էին, որպեսզի ԱՄՆ կառավարությունը նրանց արտաքսի Հայաստան: Ըստ այդմ, վաճառվել է նման շուրջ երկու տասնյակ նամակ, յուրաքանչյուրը` 35 հազար դոլարով: Այսինքն` ընդհանուր առմամբ մոտ 1 մլն դոլարի շահույթով: Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում է քրեական հանցագործությունների համար: Ինքը Ղալումյանն, ի դեպ, հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` ասելով, որ Հայաստանից իրեն ինչ փաստաթուղթ փոխանցել են, ինքը դրանք էլ տրամադրել է համապատասխան անձանց: Այսինքն` փաստացի Ղալումյանն ինքն էլ անուղղակիորեն Հայաստանի իշխանություններին է մեղադրել կեղծ փաստաթղթեր վաճառելու մեջ:
Հ.Գ. Պզոյի գործում նշված ժամանակահատվածում, այսինքն` վերջին տաս տարիների ընթացքում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսներ են աշխատել Վալերի Մկրտումյանը, Գագիկ Կիրակոսյանը, Արմեն Լիլոյանը: Ներկայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը Գրիգոր Հովհաննիսյանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում