Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պաշտոնական. ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը։
Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ անդամ երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։ Արծարծվել են ԱՊՀ պետությունների միջև համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծմանը և հետագայում դրանց զարգացմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պաշտպանությանն առնչվող հարցեր։ Նիստում քննարկվել են նաև 2010-2012թթ. ընթացքում հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա հաջորդ տարվա հունիսին։
Կառավարությունների ղեկավարների կողմից կարևորվել է մինչև 2020թ. ԱՊՀ երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրման և օգտագործման համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է արվել նաև արտադրական ապրանքների անվտանգությանը և ԱՊՀ անդամ պետությունների արձանագրած մակրոտնտեսական արդյունքներին վերաբերող հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների։
Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև մինչև 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում