Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հին ընկերները Մադրիդը շփոթում են Հելսինկիի հետ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Սոցինտերնի` խորհրդի նոյեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ժողովում ընդունված բանաձևը ԼՂ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև` օրերս գումարված Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովի քննարկումներում հնչած դիրքորոշումները ԼՂ խնդրի առնչությամբ, ընդգծեց ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները: Հիշեցնենք, որ Սոցինտերնի խորհրդի ընդունած բանաձևում ամրագրվել էր. «ա) ԼՂ կարգավիճակի պաշտոնականացում և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ, բ) երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում, գ) կոչ անելով հարգել 1994թ. զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից, դ) կոչ անելով կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնելու համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների»:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, որ ԼՂ կարգավորման բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այդ սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների կողմից բացահայտվել են, ուստի հետաքրքիր է իմանալ` ՀՅԴ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Մադրիդյան սկզբունքներին, Կ.Մանոյանը պատասխանեց. «Եթե խոսքը գնում է սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ապա այս սկզբունքները ընդունելի են, որովհետև տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին, քանի որ ԼՂ-ն Ադրբեջանից դուրս է եկել ճիշտ այն օրենքի համաձայն, ինչ Ադրբեջանն է Խորհրդային Միությունից դուրս եկել: Բայց դրանից բխող և կարգավորման մնացյալ քայլերին մենք համաձայն չենք. սկզբունքները սրանք էին, մնացածները սկզբունքներ չեն, մնացածը այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են: Օրինակ` երբ խոսվում է անորոշ կամարտահայտության մասին, անտեսվում է այն փաստը, որ արդեն ԼՂՀ ժողովուրդն առնվազն երկու անգամ իր կամքն արտահայտել է հանրաքվեներով»: Ապա գալով տարածքների խնդրին` դաշնակցական գործիչը շեշտեց, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, այսօր Ադրբեջանին հատուցելու խնդիր չունենք` հատկապես, որ այդ տարածքները նույնքան հայկական են, քան միջնորդների ասած` ԼՂ-ի ցանկացած տարածք և ամենակարևորը` այդ տարածքներից հրաժարվելը, փաստորեն, անվտանգության հարց կստեղծի և՛ ԼՂ-ի, և՛ Հայաստանի համար: «Կարճ ասած` նշածս երեք սկզբունքներին համաձայն ենք, բայց նախատեսվող մնացած քայլերին համաձայն չենք»,- շեշտեց Կ.Մանոյանը:
Նախ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Կ.Մանոյանը, որպես «Մադրիդյան»` առանձնացրեց երեք սկզբունքներ, սակայն դրանք ոչ թե Մադրիդյանն են, այլ Հելսինկյան եզրափակիչ ակտի հանրահայտ սկզբունքներն են: Սա դաշնակցական գործչի կողմից դիտավորությո՞ւն էր, թե՞ չիմացության արդյունք, կարևոր չէ: Սակայն հատուկ դաշնակցական գործչի համար` մի փոքր հիշեցում: 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Բ.Օբաման, Ն.Սարկոզին և Դ.Մեդվեդևը, հրապարակեցին 2007թ. նոյեմբերին ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների կողմից ընդունված առաջարկների էությունը: Նրանք նշել էին, որ Մադրիդյան սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ապա ներկայացրել էին Մադրիդյան սկզբունքների կետերը. «ԼՂ-ին հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, վերջինիս անվտանգության ու ինքնակառավարման ապահովում, Հայաստանի և ԼՂ-ի միջև միջանցքի ստեղծում, ԼՂ-ի իրավունքը` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը, բոլոր փախստականների և բռնի տեղահանվածների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղարար առաքելություններ»:
Կ.Մանոյանի պատկերացմամբ, վերոնշյալ սկզբունքները ընդամենը «նախատեսվող մնացած քայլեր են», ավելին` դրանք «միջնորդների պատկերացրած քայլեր են»: Մինչդեռ փաստենք, որ երեք նախագահների կողմից Մադրիդյան հրապարակված վեց սկզբունքները գոնե հրապարակայնորեն Հայաստանն ընդունել է, դրանք միայն միջնորդ պետությունների «պատկերացրած քայլերը չեն», այլև ՀՀ իշխանությունների կողմից ընդունելի սկզբունքներ են:
Եվ ամենակարևորը` հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքները ծնունդ են առել այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին կիսում էր իշխանությունը` մաս կազմելով կոալիցիային: Թե ինչո՞ւ է այժմ դաշնակցական գործիչը դրանք «մնացած քայլեր» անվանում, այլն էլ դեմ արտահայտվելով` թողնում ենք ընթերցողի դատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում