Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք՝ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հաղորդում է մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։