Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ճաշկերույթային մարաթոնների մրցավազք

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-ճաշկերույթն ավարտվել է ավելի քան 8 մլն դոլարի խոստումով. ճաշկերույթին մասնակցել են շուրջ 150 հայազգի գործարարներ: Սա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հիմնադրամի արդեն երրորդ նման ճաշկերույթն էր, և թվով երկրորդը` Մոսկվայում:
2008. առաջին անգամ
Նախագահության առաջին իսկ տարում Սերժ Սարգսյանը` որպես բոլոր հայերի նախագահ հռչակվելու խնդիր էր փորձում լուծել: 2008-ի նոյեմբերի 1-ին Երևանում կայացած ճաշկերույթի ժամանակ հայտարարվեց ավելի քան 30 մլն դոլարի աննախադեպ նվիրատվության մասին: Ճաշկերույթին մասնակցել էին Հայաստանի և Ռուսաստանի շուրջ 120 գործարարներ, որոնցից, օրինակ, միայն Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, 15 մլն դոլարի խոստում տվեց: Հետո, բուն հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվեց ևս 5 մլն դոլար, և հայտարարվեց աննախադեպ մի թիվ, Հիմնադրամի պատմության մեջ երբևէ չտեսնված և չլսված արդյունք` մոտ 35 մլն դոլարի նվիրատվություն: PR-ն, ինչ խոսք, առաջին պահին բավականին լավ ստացվեց, սակայն, երբ եկավ խոստացված գումարները փոխանցելու պահը, պարզվեց, որ հատկապես ռուսաստանաբնակ օլիգարխները այնքան էլ մեծ սիրով չեն փոխանցում խոստացված գումարները: Այսպես, դեռևս 2008-ին խոստացված 15 մլն-ը Սամվել Կարապետյանը իրականում այդպես էլ չփոխանցեց Հիմնադրամին` հայտարարելով, թե ինքը այդ գումարով Ստեփանակերտում հիվանդանոց է կառուցելու: Հիվանդանոցն, ինչ խոսք, կառուցվում է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այն որևէ կապ չունի Հիմնադրամի ճաշկերույթի հետ, քանի որ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի գլխավոր հիվանդանոցը սկսել էր վերակառուցվել դեռևս մինչև ճաշկերույթը. ավելի ճիշտ` դեռևս մոտ մեկ տարի առաջ: Այսինքն` իրականում ստացվեց այնպես, որ Կարապետյանը իր կողմից արդեն իսկ սկսված աշխատանքներից մեկին վերագրեց իր 15-միլիոնանոց խոստումը, որը իրականում այդպես էլ չմտավ Հիմնադրամ: Այնպես որ, առնվազն տարօրինակ է, որ չնայած այդ հանգամանքին, հենց Հիմնադրամի կողմից շարունակվում է ներկայացվել այնպես, թե 2008-ին ավելի քան 35 մլն դոլար գումար է հավաքվել: Նույն պատմությունն էլ կատարվեց մյուսների և մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս նախ խոստացավ 2 մլն դոլարի փոխանցում կատարել: Հետո հայտարարվեց, որ այդ գումարը Ծառուկյանը ոչ թե փոխանցելու է Հիմնադրամին, այլ դրանով Ստեփանակերտում մարզական դպրոց է կառուցելու: 2009-ին հայտարարվեց, որ նախագծային աշխատանքներ են իրականացվում, և որ շուտով պետք է սկսվեն դպրոցի կառուցման աշխատանքները: Սակայն, հայտնի ճաշկերույթից երկու տարի անց անգամ, Ստեփանակերտում որևէ մարզադպրոց չի կառուցվել Ծառուկյանի կողմից: Ավելին, մեր տեղեկություններով, Ստեփանակերտի հին մարզադաշտի հարևանությամբ Ծառուկյանին հատկացվել է տարածք, այդ տարածքում չափագրման աշխատանքներ են իրականացվել, սակայն մարզադպրոցի համար անգամ կես մետր պատ այդպես էլ Ստեփանակերտում չի կառուցվել:
2009. դեպի Մոսկվա
Սերժ Սարգսյանի օրոք նման երկրորդ ճաշկերույթն անցկացվեց անցած տարվա հոկտեմբերի 25-ին, այս անգամ արդեն Մոսկվայում` «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում: Ճաշկերույթին նախորդել էր նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, և դեռ հետընտրական կրքերը չմարած` սփյուռքը երկրորդ անգամ էր ալեկոծվել: Սերժ Սարգսյանը սփյուռքին պետք է ապացուցեր, որ ոչ միայն «ամերիկահայերիվ» և «եվրոպաբնակ հայերիվ» կա Հիմնադրամին փրկություն (իսկ հենց ամերիկահայերն ու եվրոպաբնակ հայերն էին ամենաշատը ցնցվել հայ-թուրքական ջերմացումից), և նորից հայացքն ուղղեց ռուսաստանաբնակ օլիգարխներին, որոնք ամենաքիչն էին ընդվզել արձանագրությունների դեմ: Արդյունքում 80 ռուսաստանաբնակ օլիգարխներ մասնակցեցին Հիմնադրամի ճաշկերույթին` խոստանալով 5 մլն 290 հազար դոլար: Ողջ հեռուստամարաթոնն անցած տարի եզրափակվեց 15 միլիոն 875 հազար դոլար խոստումներով: Նշենք, որ անցած տարի, չնայած բոլոր ջանքերին, Սերժ Սարգսյանի PR-ը մի փոքր ավելի պակաս էր, արդյունքները` ուշագրավ. միայն ՀՀՀ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրապարակած տվյալներով, 100 հազար դոլար և ավելի թվով խոստումներ տված 33 մեծահարուստների մեջ միայն երեք հայաստանցի օլիգարխի անուն կար. մնացածները սփյուռքահայեր են եղել: Թե նշված 15 մլն-ից որքանն է հետագայում իրապես փոխանցվել Հիմնադրամին, պարզ կդառնա առաջիկայում, երբ հրապարակվեն պաշտոնական արդյունքները:
2010. կոտրած տաշտակի առաջ
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ դեռևս մի քանի շաբաթ առաջ նախագահականից հստակ հրահանգ էր իջեցվել հայաստանաբնակ և ռուսաստանաբնակ հայ օլիգարխներին, որպեսզի վերջիններս բավականին ակտիվ մասնակցություն ունենան մարաթոնին: Ընդ որում, ուշագրավն այն էր, որ խնդիրը միայն խոստում կորզելն էր. օլիգարխներին փոխանցվել էր, թե այդ խոստումները հանգիստ կարող են հետագայում իրականություն չդարձնել: Այսինքն` այս տարի ևս Սերժ Սարգսյանը միայն սեփական PR-ի հարց է լուծում, նորից ոտնահարելով ազգային տուրքի գաղափարը` մի բան, որ ընկած է Հիմնադրամի ստեղծման հիմքում: Բացի այդ, մեր տեղեկություններով, ռուսաստանաբնակ օլիգարխները ցանկության դեպքում անգամ չեն կարողանալու մեծ գումարներ փոխանցել Հիմնադրամին, քանի որ ՌԴ իշխանությունների կողմից, մեր հավաստի տեղեկություններով, նրանց առաջ նման բան անելու հստակ արգելք է դրվել: Այնպես որ, նոյեմբերի 25-ին մեկնարկելիք Հեռուստամարաթոն-2010-ից առաջ ունենք նույն պատկերը. Հիմնադրամը այժմ ծառայում է ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի, այլ ընդամենը մի խումբ մարդկանց PR-ին և ինչու չէ` նաև գրպանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում