Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Պզոյի» գործը զրկեց Հայաստանին միջազգային հանրության կողմից տրված քարտ-բլանշից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
– Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունեք, և կա՞ արդյոք հավանականություն, որ որոշակի փաստաթուղթ կամ, ինչպես վերջերս նշում են, «ճանապարհային քարտեզ» կստորագրվի ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ:
– Որոշակի հռչակագրի, համատեղ հայտարարության ստորագրումը` գուցե նաև «ճանապարհային քարտեզի» տեսքով, չի կարելի բացառել, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ «ճանապարհային քարտեզը» կյանքի կկոչվի: Հիշենք, որ «ճանապարհային քարտեզ» ստորագրվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Հնարավոր է, որ արձանագրվեն ընդհանուր դրույթները, որն ընդամենը հնարավորություն կտա ևս մեկ հիմնավորում ձեռք բերել երկարաշունչ գործընթաց նախաձեռնելու նպատակով: Սակայն պարզից էլ պարզ է, որ կողմերն այսօր պատրաստ չեն քայլեր կատարելու խնդրի կարգավորմանն ընդառաջ: Սա ակնհայտ է և երևում է կողմերի կոշտ և ռազմատենչ հռետորաբանությունից. կողմերն այսօր պատրաստ չեն փոխզիջումների:
– Իսկ պատերազմի՞:
– Պատերազմին կարծես ավելի ու ավելի մոտենում ենք: Հայաստանի դեպքում դա կոշտ գնահատականների տեսքով դրսևորվող պատասխաններն են, իսկ Ադրբեջանը գիտակցաբար շիկացնում է մթնոլորտը և փորձում է հիմնավորումներ մոգոնել պատերազմի վերսկսման առնչությամբ` իր համար նպաստավոր արդյունքով հարցի լուծմանը հասնելու համար:
– Իսկ գերտերությունները, որոնք ևս իրենց շահերն ունեն այս տարածաշրջանում, թույլ կտա՞ն արդյոք, որ պատերազմը վերսկսվի:
– Բնականաբար, գերտերությունները շահագրգռված չեն անկանխատեսելի զարգացումներով, բայց մյուս կողմից ես դեռ ամիսներ առաջ ասում էի, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների սրումը, հնարավոր է, ստեղծի մի իրավիճակ, որը կարող է Արևմուտքի համար գայթակղիչ դարձնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իրանի հետ սահմանը` խաղաղարար գործողությունների իրականացման պատրվակով վերահսկողության տակ վերցնելը` այդտեղ պլացդարմ ստեղծելու նպատակով Իրանի վրա ճնշումներ գործադրելու և վերջինիս Արևմուտքի համար կենսական նշանակություն ունեցող լուծումներ պարտադրելու համար: Այդ առումով, պատերազմի վերսկսման վտանգը մեծանում է, և դա կարող է Արևմուտքի կողմից դիտվել որպես պատրվակ` Իրանի վրա ազդելու համար: Պարզից էլ պարզ է, որ մեծ տերությունները մեծ խաղ են ձեռնարկել մեր տարածաշրջանում, և այստեղ մեզ համար միակ հույսն այն է, որ Իրանին հարակից անվտանգության գոտու վերահսկման շուրջ չգալով համաձայնության` թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի համար չարյաց փոքրագույնը կլինի ստատուս քվոյի պահպանումը: Սակայն այդուամենայնիվ, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը գան համաձայնության խաղաղարար ուժերի տեղակայման շուրջ, ապա լոկալ պատերազմի հրահրման միջոցով սեփական շահերի իրականացման հնարավորությունը չափազանց մեծ է, իսկ Հայաստանի իշխանությունները այսօր էշի ականջում քնած են, ավելին` չունեն ռազմավարություն, հստակ պատկերացում, թե ինչպես պետք է հասնեն Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորմանը:
– Պարոն Հովհաննիսյան, վերջին շրջանում միմյանց հաջորդող միջազգային հանցագործությունների բացահայտումները, որոնք սերտ առնչություն ունեն Հայաստանի հետ` «Պզոյի» գործը, ուրանի մաքսանենգության և թմրատրաֆիքի բացահայտումները, Ձեր գնահատմամբ, պատահակա՞ն են, թե՞ միջազգային ճնշումներ են Հայաստանի վրա:
– Վաղուց հայտնի է, որ նարկոտրաֆիք կա, որ իշխանության քրեականացման գործընթացը գնալով խորանում է, և հավաստի տեղեկություններ կան` միջազգային հանցագործ սինդիկատների և Հայաստանի իշխանությունների միջև սերտ համագործակցության մասին: Եվ այն, որ այդ մասին միայն այսօր է բարձրաձայնվում, ակնհայտ է, որ բացահայտումներ կատարելու ժամանակը ընտրված է ոչ թե պատահականորեն, այլ մտածված: Ըստ էության, Իրաքում կարգուկանոն հաստատելուն ուղղված միջազգային ջանքերը ձախողվեցին, և Միացյալ Նահանգները ստիպված է այսօր հետ քաշվել Մերձավոր Արևելքից, ուստի Հարավային Կովկասի նշանակությունը չափազանց մեծ է, և այստեղ հաստատվելու աշխարհաքաղաքական խաղի գինն այնքան մեծ է, որ կարող էր ստիպել միջազգային ուժային կենտրոններին աչք փակել Հայաստանի իշխանությունների ավազակապետական չարաճճիությունների վրա, անգամ քարտ-բլանշ են տվել` երկրի ներսում բոլոր պրոբլեմներն ընդդիմության, ժողովրդի հետ իրենց քիմքին հարիր կարգավորելու համար: Իսկ հիմա նրանց աչքերը բացվել են, որովհետև նրանք շատ խոստումներ են տվել, սակայն դրանք մնացել են օդում: Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի հանրահավաքին խոսեց այդ մասին և հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները այլևս սպառել են միջազգային ուժային կենտրոնների աջակցության ռեսուրսը: Իսկ դեռևս մարտ ամսին ես կանխատեսել էի, որ ապրիլի 24-ից հետո` մայիսից սկսած, միջազգային ուժային կենտրոններից աջակցություն ստանալու Սերժ Սարգսյանի ռեսուրսները սպառվել են` կախված նաև այն հանգամանքից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը վերջնականապես մտնելու է փակուղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում