Ժամեր առաջ ՀՀ պաշպանության նախարարության զինվորական հոսպիտալից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժին է տեղափոխվել Նուբարաշենի հատուկ նշանակության ջոկատի զինվոր 20-ամյա Անդրանիկ Արամյանը: Անդրանիկը գանգատվել է մեջքի և ուսի հատվածում սուր ցավերից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց զինվորի հայրը, պատճառը զորամասի ճաշարանում տեղի ուենցած միջադեպն է: Անդրանիկն ապարանցիների մասին անեկդոտ է պատմել, ինչից հետո ապարանցի երիտասարդներից մեկը դանակով երկու անգամ հարվածել է ուսի և մեջքի հատվածներին: Բժիշկները նախնական զննմամբ Անդրանիկի հարազատներին ասել են, որ զինվորի վիճակը նորմալ է: Սակայն րոպեներ առաջ նրան տեղափոխել են շտապ վիրահատության: Ներկա պահին հիվանդանոցում է գտնվում նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մեր լրագրողին Սեյրան Օհանյանի թիկնապահները թույլ չեն տվել մոտենալ նախարարին՝ պատճառաբանելով, որ նախարարի մոտ ընդունելության համար հատուկ ժամեր կան: Իսկ հիմա նա եկել է իր հարազատներից մեկին տեսակցության: Եվ միաժամանակ այցելել է նաև վիրավորված զինվորին: