Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Պաշտոնական. ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Ռենոյին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտական առաքելության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որպես ավանդույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպաններն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդման և խորացման գործում` համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանը իր գործունեությամբ նույնպես կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա խորացմանը:
ԱԺ նախագահի խոսքով, հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, վաղուց բնորոշվում են որպես առանձնահատուկ և հաջողությամբ շարունակում են զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով. ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, առկա են սերտ մշակութային կապեր, նկատելի է ֆրանսիական ընկերությունների ակտիվացող ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ:
ԱԺ նախագահի համոզմամբ, հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, որին մեծապես նպաստում է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Պարոն Աբրահամյանը կարևորեց նաև երկու երկրների մարզերի և քաղաքների, ինչպես նաև բազմաթիվ համայնքների ուղղակի և ապակենտրոնացված համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները կարեւորվեցին նաև ԵՄ-Հայաստան համագործակցության տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջազգային կառույցներում առկա արդյունավետ համագործակցության խորացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստելու ‎ֆրանս-հայկական բարձր մակարդակի հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը: Նա կարևորեց միջխորհրդարանական գործակցությունը և նշեց, որ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խմբեր են գործում` և’ Ֆրանսիայի Սենատում, և’ Ազգային ժողովում: Պարոն Ռենոն կարեւորեց նաեւ տնտեսական համագործակցության և միջռեգիոնալ փոխգործակցության խորացումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը մեր երկրում:
ԱԺ լրատվական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում