Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ճանապարհային քարտեզի հնարավորությունները 50 տոկոսից ցածր են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայտնի խորհրդայնագետ, արտաքին քաղաքականության, անվտանգության և միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ, Heritage Foundation-ի` Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արիել Քոհենը: Նրա ուսումնասիրությունների տիրույթում են` Ռուսաստանի ֆինանսատնտեսական քաղաքականությունը, ռուս-ամերիկյան հարաբերությունները, Կասպիցի շրջանում նավթի արդյունահանման և տեղափոխման խնդիրները, հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաև` Ռուսաստանի և հետխորհրդային պետությունների հարաբերությունները:
– Պարոն Քոհեն, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդընը օրերս հայտարարեց, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում, սակայն փաստ է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ արդեն յոթ հանդիպումներ են կայացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որոնցից երեքը` այս տարվա ընթացքում: Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքներ են տվել այդ հանդիպումները և հնարավո՞ր է, որ կողմերը համաձայնության գան «ճանապարհային քարտեզի» շուրջ, ինչի մասին օրերս նշել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
– Նախևառաջ, ցանկանում եմ կիսել պարոն Մամեդյարովի հույսերը, և իհարկե, շատ լավ կլիներ, եթե ԵԱՀԿ գագաթնաժողովը նշանավորվեր այնպիսի կարևոր իրադարձությամբ, ինչպիսին է «ճանապարհային քարտեզի» ստորագրումը կամ նույնիսկ դրա հրապարակումը: Ցավոք, ես հոռետես եմ, քանի որ արդեն 16 տարի է անցել 1994 թվականին կնքված հրադադարից, բայց «սայլը տեղից չի շարժվել», ինչպես ասվում է ռուսական առակում: Այդ իսկ պատճառով լավ կլիներ, եթե կողմերը հիմա համաձայնության գային «ճանապարհային քարտեզի» շուրջ, դա խաղաղ կարգավորման համար ճանապարհ կբացեր, ինչպես նաև` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար, առավել ևս, որ Թուրքիան այժմ հանել է Հայաստանը այն երկրների շարքից, որոնք սպառնալիք են ներկայացնում, իսկ դա երկու երկրների թե՛ հասարակությունների, թե՛ փախստականների շահերից է բխում: Սակայն, ինչպես արդեն ասացի, մի կողմից ես հոռետես եմ, մյուս կողմից` իրատես, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման «ճանապարհային քարտեզի» հնարավորությունները 50 տոկոսից ցածր են, կամ ինչպես ասում են` «հիսուն-հիսուն» են, այսինքն` կա հնարավորություն, սակայն` թույլ:
– Փորձագետները վերջերս շատ են նշում, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունները մեր տարածաշրջանում թուլացել են, մինչդեռ Ռուսաստանն իր վրա է վերցրել հակամարտության կարգավորման հիմնական առաջնորդ-հովանավորի դերը: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն իսկապե՞ս ձգտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, թե՞ նրա ջանքերը առավելապես քարոզչական բնույթ են կրում:
– Ո՛չ: Ռուսաստանը ձևավորել է իր դիրքորոշումը Հարավային Կովկասի և հետխորհրդային տարածքի վերաբերյալ: Դա հետևյալն է` արտոնյալ շահերի տարածքի ստեղծում, ինչպես ձևակերպել է Դմիտրի Մեդվեդևը 2008թ. օգոստոսի 31-ի իր ելույթում: Այդ տարածքի ստեղծման շրջանակներում Ռուսաստանը օգտագործում է դիվանագիտական և ռազմաքաղաքական գործիքակազմ` սկսած ՀԱՊԿ-ի պայմանագրից մինչև ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ համաձայնագրերն ու զինամթերքի մատակարարումը: Ռուսաստանի հիմնական ռազմավարական նպատակը նման տարածքի ստեղծումն է: Թե ինչ գործիքներով նա կհասնի դրան` դա արդեն տակտիկայի հարց է:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա, այո, իսկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը բավական զբաղված է Աֆղանստանով, Իրաքով և տնտեսական խնդիրներով` Օբամայի վարչակազմի օրոք հետխորհրդային տարածքի նկատմամբ հետաքրքրությունն ընկել է: Եվ դրանից օգտվում է ոչ միայն Ռուսաստանը, այլև` տարածաշրջանային մյուս խաղացողները, այդ թվում` Իրանը, Թուրքիան, վերազգային իսլամը և այլն: Ես` որպես Վաշինգտոնից դիտող անհատ, կարծում եմ, որ հենց ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրոպայի և բնականաբար հենց անկախ պետությունների, այդ թվում և Հարավային Կովկասի երկրների միջև շահերի հավասարակշռությունը կլիներ իդեալական: Իսկ մեկ խաղացողի գերակայությունը անցանկալի է, դա հանգեցնում է բացասական հետևանքների:
– «Հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինի, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը», այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, ով մի քանի օր առաջ ներկա է գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին: Մյուս կողմից էլ` պաշտոնական Բաքուն բավական հաճախ հայտարարում է ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման մասին: Որքանո՞վ եք ռեալ համարում պատերազմի բռնկման հնարավորությունը:
– Կարծում եմ, եթե երկրները անկյունաքար են համարում դիվանագիտությունը, ապա սպառնալիքների լեզվից պետք է խուսափեն:
– «Պետդեպարտամենտում չկա ավելի պատրաստված մարդ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, քան Մեթյու Բրայզան», օրերս նշեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի էներգետիկ հարցերով բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը: Պարոն Քոհեն, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ԱՄՆ իշխանությունները կենտրոնացել Բրայզայի թեկնածության վրա, ի՞նչն է խոչընդոտում ԱՄՆ իշխանություններին փոխելու դեսպանի թեկնածուին:
– Վաշինգտոնի ցանկացած վարչակազմ չի ցանկանում, որպեսզի իրեն թելադրեն, թե ում նշանակի դեսպան Բաքվում, Երևանում կամ որևէ այլ քաղաքում: Այո, իսկապես Մեթյու Բրայզան տարածաշրջանի հարցով մեծ փորձ ունեցող դիվանագետ է, և նրա նշանակումից կշահի ԱՄՆ-ը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
– «Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով», օրերս հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նման հայտարարություններ Անկարայից լսում ենք գրեթե ամեն օր, սակայն փաստացի Թուրքիայի հետաքրքրությունները ԼՂ հարցում փակուղային իրավիճակ ստեղծեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է փոխել իրավիճակը, որը ստեղծվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացում:
– Կարծում եմ, նախևառաջ բավական հստակ պետք է ամրագրվի փոխադարձ տարածքային պահանջների բացակայությունը: Դա պետք է անեն երկու երկրների կառավարությունները և հայտարարեն միանշանակ ձևակերպումներով: Հաջորդը` իմ պատկերացմամբ, երկու կողմերը պետք է մեծ շահագրգռություն ունենան քննարկելու, ընկալելու և համաձայնության գալու այն հարցում, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո` Օսմանյան կայսրության օրոք հայ քաղաքացիական բնակչության հետ: Կարծում եմ, որ այս հարցը արգելակվում է գուցեև երկու կողմերից և բավական ուժգին, իսկ դա հանգեցնում է զգացմունքային բարձր լարման երկու երկրների միջև հարաբերություններում: Եվ հաջորդ հանգամանքը` կարծում եմ, կարևոր է, որպեսզի Թուրքիան հաստատի ոչ թե խոսքով, այլ գործով` աշխարհիկ պետությանն իր նվիրվածությունը: Թուրքիայի անցումը իսլամացմանը կարող է սպառնալիք հանդիսանալ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
– Իրանի դերակատարությունը վերջին ամիսներին տարածաշրջանում մեծացել է, Իրանի իշխանությունները հայտարարում են իրենց շահերի մասին տարբեր գործընթացներում: Իրանի և Վրաստանի միջև, օրինակ, վերջին ամիսներին մերձեցում արձանագրվեց, ինչի՞ հետ եք կապում այս գործընթացը:
– Ես դա կապում եմ նաև Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի բավական թույլ քաղաքականության հետ: Վաշինգտոնը շարունակում է խոսել դիվանագիտությունից այն դեպքում, երբ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը: Թեհրանի նկատմամբ ճնշման բացակայությամբ` Իրանը դեռ ավելի կձգտի ամրանալ տարածաշրջանում: Վրաց-իրանական հարաբերություններն, իհարկե, առայժմ առանձնահատուկ անհանգստություն չեն առաջացնում, սակայն Իրանի ուժեղացումը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, անկասկած լարվածություն և անհանգստություն կառաջացնի: Ավելին, հավելեմ, որ Ստորին պալատում հանրապետական ներկայացուցիչների մեծամասնությունը ավելի կուժեղացնի Վաշինգտոնի ուշադրությունը Իսլամական Հանրապետության անպատասխանատու արտաքին քաղաքականության նկատմամբ:
– Վրաստանի իշխանությունները հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիում փակ դատավարություն է ընթանում Հայաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են հարստացված ուրանի մաքսանենգության մեջ: Թբիլիսիում նշում են, թե վստահ են, որ ուրանը ունի ռուսաստանյան ծագում: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս դեպքը տարածաշրջանային գործընթացների վրա:
– Ուրանի մաքսանենգությունը գերզգայուն հարց է, և դա հատուկ ծառայությունների և մաքսավորների խնդիրն է: Այստեղ անհրաժեշտ է, անկասկած, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս խաղացողների ծառայությունների համագործակցությունը: Հասկանալի է, որ հարստացված ուրանի մաքսանենգությունը քրեական հանցագործություն է` տուժողների համար ամենալուրջ հետևանքներով լի, որը կարող է լինել չտարածման ռեժիմի խախտման արդյունքում, այսինքն` «կեղտոտ ռումբի» կամ Աստված մի արասցե` ջերմամիջուկային սարքի կամ ատոմային ռումբի պայթյունի արդյունքում: Ո՞ր ուղղությամբ էր ուրանը ճանապարհ բռնել, արդյո՞ք դա ինչ-որ հատուկ ծառայությունների սադրանք էր, որի նպատակն էր ջրի երես հանելու ինչ-որ խմբավորումների, որոնք զբաղվում են մաքսանենգությամբ` ես այս մանրամասներին, ցավոք, չեմ տիրապետում: Բայց դա առաջին անգամ չէ, երբ հարստացված ուրանը ներթափանցում է հետխորհրդային տարածքից ահաբեկչական երկրների տարածք, երկրներ, որոնք փորձում են ստանալ կամ միջուկային զենք կամ հարստացված ուրան «կեղտոտ ռումբի» ստեղծման համար: Նման ռադիոակտիվ նյութերը կարող են ընկնել Ալ-Քաիդայի ձեռքը, անգամ մինչև` Հըզբոլլահ: Այդ իսկ պատճառով սա շատ կարևոր հարց է, հուսով եմ, որ Միացյալ Նահանգների և մյուս պետությունների հատուկ ծառայությունները համակ ուշադրություն կդրսևորեն այդ հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում