Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Նազարբաևին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու այլ անձինք:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում մեկնարկել է Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահները: