Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ռուսաստանը չի կարող տորպեդահարել Nabucco-ն

– Պարոն Սիմոնով, ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը օրերս բարձր է գնահատել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գազային համաձայնագիրը: Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ կնքված համաձայնագիրը կարեւոր է ոչ միայն այդ երկրների, այլեւ` եվրոպական երկրների համար: Անդրադառնալով Nabucco-ին` հանձնակատարը նշել է, որ այդ համաձայնագիրը կարող է կարեւոր հիմք հանդիսանալ ծրագրի համար: Որքանո՞վ կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գազային համաձայնագիրը նպաստել Nabucco-ին:
– Ակնհայտ է, թե ինչու է այդ համաձայնագիրը նման գնահատականների արժանացել: Գաղտնիք չէ, որ միակ գազը, որը կարող է մատակարարվել Nabucco-ին` դա Ադրբեջանի գազն է: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն հետեւողականորեն սիրահետում է Ադրբեջանին, որովհետեւ Իրանը` քաղաքական խնդիր է, Իրաքը` նույնպես խնդիր է, Թուրքմենստանն էլ, եւ ստացվում է, որ այսօր միակ իրական հնարավորությունը, որով Nabucco-ին կարելի է գազ մատակարարել` Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառել գազը Եվրոպային: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր իրադարձություն, որը գոնե փոքր-ինչ կարող է նպաստել Nabucco-ի առաջխաղացմանը, հեռանկարներ է բացում ադրբեջանական գազի մատակարարման հարցում առանց Ռուսաստանի, եւ ԵՄ-ն զգացմունքայնորեն հնարավորություններն անմիջապես բազմապատկում է տասն անգամ, «լուն փիղ է դարձնում»` անվանելով այդ հնարավորությունները «վճռորոշ բեկումնային» կամ «գերվճռորոշ բեկումնային»: Մի խոսքով, այս հռչակագիրը գերվճռորոշ անվանել չարժե, քանի որ նման համաձայնագրերը ընդամենը կարգավորել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները: Ի դեպ, պետք է նկատել, որ դեռեւս անհամաձայնությունները պահպանվում են` ո՞վ պետք է տարանցումն իրականացնի, ի՞նչ գնով եւ այլն: Այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կպայմանավորվեն, թե չեն պայմանավորվի, միեւնույն է, գազը չի բավարարի: Սակայն գազի այն պաշարները, որոնք գոյություն ունեն, բնական է, որ դրա շուրջ կրքեր են բորբոքվում, եւ բոլոր դրական առաջխաղացումները զգացմունքային արձագանքի են արժանանում եվրոպացի պաշտոնյաների կողմից: Այո՛, համաձայնագիրը ստորագրվել է, այդ համաձայնագրի ստորագրման փաստի շուրջ բավական կրքեր բորբոքվեցին, բայց փաստ է, որ համաձայնագրի դետալները, օրինակ` գազի արժեքը, հայտնի չեն, մինչդեռ կարելի է ենթադրել, որ խնդիրներ, այնուամենայնիվ, դեռեւս պահպանվել են: Հայտնի է, որ Ադրբեջանը կուզենար ոչ միայն վաճառել գազը, այլեւ մասնակցել տարանցման իրականացմանը, եւ դրանով իսկ կավելանար իր ազդեցությունը: Ադրբեջանական գազի նկատմամբ հավակնորդները, փաստորեն, շատ են, դրա կարիքը շատերն ունեն, բայց ստացվում է, որ հավակնորդների թիվը ավելի շատ է, քան գազի այն ծավալները, որոնք այնտեղ առկա են:
– Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Nabucco-ի կառուցումը հետաձգվում է մեկ տարով: Փորձագետները դրա հիմնական պատճառների շարքում նշում են այն, որ համաձայնություն ձեռք չբերվեց Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրաքի հետ, բացի այդ, բավական շատ է հնչում այն համոզմունքը, որ Ռուսաստանը տորպեդահարում է Nabucco նախագիծը: Ինչ եք կարծում` Ռուսաստանի այդ «ջանքերը» կարո՞ղ են խոչընդոտել Nabucco նախագծի կյանքի կոչմանը, այս առումով իրական վտանգ կա՞:
– Գիտեք, Ռուսաստանը նախ չի կարող տորպեդահարել Nabucco նախագիծը, որովհետեւ այն իր տարածքով չի անցնելու, բացի այդ` չի կարող քաղաքականապես ազդել այն երկրների վրա, որոնց տարածքով պետք է անցնի Nabucco-ն: Այն, ինչ կարող է անել Ռուսաստանը` Ադրբեջանի գազը գնելն է, եւ երբ Մեդվեդեւը այցելեց Բաքու, համաձայնագիր ստորագրեց 2 միլիարդ խմ գազի գնման վերաբերյալ: Այսինքն` եթե Ռուսաստանը գնում Շահ-Դենիզի ամբողջ գազը, Nabucco-ին ոչինչ չի էլ հասնի: Այլ կերպ ասած` Nabucco-ի խնդիրը Ռուսաստանում չէ, Nabucco-ի խնդիրն այն է, որ նա անհրաժեշտ գազ առայժմ չունի: Նույնիսկ ադրբեջանական գազը, որ տեսականորեն Ռուսաստանը կարող է գնել` դրա բազում հավակնորդներ կան: Ինչո՞ւ հետաձգվեց Nabucco-ի կառուցումը` քանի որ նախագիծն առայժմ չունի ռեսուրսային բազա, եւ այստեղից էլ բխող բոլոր խնդիրները` չունես ռեսուրսային բազա` չունես գնորդ: Այսինքն` նախագծի շուրջ վերջնական որոշումներ չեն ընդունվում, նախագիծը պետք է ստանար հստակ ֆինանսական երաշխիքներ, սակայն դրանք չի ստացել: Այլ կերպ ասած` այսօրվա դրությամբ Nabucco-ն գումար չունի: Իսկ ինչո՞ւ գումար չկա, որովհետեւ գազ չկա, իսկ եթե գազ չկա` գնորդ չկա, գնորդ չկա` վարկատու էլ չկա:
– Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցում էր Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նոր շենքի հիմնարկեքին, նա հավաստիացրեց, որ Ադրբեջանն այսօր առանձնահատուկ տեղ ունի աշխարհի էներգետիկ քարտեզի վրա, որ աճում են Ադրբեջանի հնարավորությունները, նավթային պաշարները կայուն վիճակում են, գազի արդյունահանումը մեծանում է: Որքանո՞վ են իրական Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները:
– Անշուշտ, Ադրբեջանի նախագահ Ալիեւը ճիշտ է ասում: Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն` գազի արդյունահանումն իսկապես մեծանում է, դա գաղտնիք չէ, եւ առհասարակ եթե դիտարկենք` վերջին տարիներին Ադրբեջանը նավթի արդյունահանման տեմպերով աշխարհում լիդերների շարքում է: Օրինակ` անցյալ տարվա տվյալների համաձայն` նավթի արդյունահանման ցուցանիշը ավելացել էր 13, 5 տոկոսով տարվա կտրվածքով, ինչ վերաբերում է գազին` արդյունահանումը 15 տոկոսով էր աճել: Այս առումով նա չի ստում, իսկապես ճիշտ է ասում, որ արդյունահանումը մեծանում է: Այլ հարց է, որ Ադրբեջանը լուրջ պաշարներ չունի եւ այս տեմպերով արդյունահանելու դեպքում ապագան անորոշ է: Իմ գնահատականներով` Ադրբեջանն ունի 20 կամ մի փոքր ավելի տարիների պաշարներ, որից հետո արդյունահանումը կսկսի նվազել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորի առաջիկա 20 տարիների ընթացքում, չի կարող անվերջ երկարաձգել խնդրի լուծումը, քանի որ գիտի` քանի դեռ արդյունահանումը ավելանում է` պաշարները կան, 20 տարի դեռ գումարներ կլինեն, իսկ թե ի՞նչ կլինի հետո… Պարզ է, որ ավելի վատ իրավիճակ կլինի, արդյունահանումը կնվազի:
– Ադրբեջանի նախագահը նույն միջոցառմանը նշել էր նաեւ, որ Ադրբեջանի «էներգետիկ քաղաքականությունը» մեկ նպատակ է հետապնդում` ապահովել Ադրբեջանի շահերը` օգտագործելով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործոնները: Ձեր կարծիքով` Ադրբեջանի տնտեսական գործոնը որքանո՞վ կարող է նպաստել նրա քաղաքական կշռի մեծացմանը:
– Բանը նրանում է, որ Ադրբեջանը այս «խաղի» մեջ չի ցանկանում միայն գումարներ վաստակել, սա հստակ է: Կարծում եմ` Ադրբեջանը պարզապես հասկանում է, թե ինչ առանձնահատուկ իրավիճակում է հայտնվել, որովհետեւ հենց իր շուրջ են սկսվել քաղաքական լուրջ «խրախճանքները», բոլորը սիրահետում են Ադրբեջանին, հրավիրում են, տալիս են իրենց հավատարմությունը նրան… Ռուսաստանը նույնպես ձգտում է Ադրբեջանի գազին տիրանալ: Սա Ադրբեջանի համար գերհարմարավետ իրավիճակ է, որը նա կարող է օգտագործել տարբեր ձեւերով, եւ որի հնարավորությունից կարող է օգտվել, օրինակ` գազի գնորդներին խնդրել քաղաքական ինչ-ինչ հարցերի լուծում: Պարզ է, թե Ռուսաստանից ինչ կարելի է խնդրել` փորձել կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանն, անկասկած, դա կպահանջի:
-ԱՄՆ-ի Եվրասիայում էներգետիկայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարն օրերս հայտարարեց, որ Իրաքը կարող է Թուրքմենստանից շուտ մասնակից դառնալ Nabucco միջազգային գազի կոնցեռնին: Առհասարակ, պարոն Սիմոնով, ինչպե՞ս կարելի է արագացնել Nabucco-ի իրագործումը:
– Հստակ են Թուրքմենստանի խնդիրները` Կասպիցի կարգավիճակի անորոշությունը Թուրքմենստանին խոչընդոտում է անցկացնել գազամուղը, իսկ գազամուղի անցկացման խնդիրը նշանակում է գազի մատակարարման խնդիրներ: Իրաքից գազի մատակարարման դեպքում էլ ամեն ինչ պարզ է` Թուրքիա հասնելու համար պետք է անցնել Քուրդիստանի տարածքով: Գումարած սրան` Իրաքում գազի արդյունահանում դեռեւս չի իրականացվում, այսինքն` կարծես թե ժողովրդավարությունը այստեղ հաղթել է, բայց ոչ ոք արտոնագիր չի ստացել արդյունահանման համար: Բացի այդ, Իրաքն էլ գազի կարիք ունի: Իրականում Nabucco-ի հայտնի ջատագով Մորնինգսթարը ակնհայտորեն շտապում է` վազելով գնացքի առջեւից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում