Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի փաստաթղթում  խնդրահարույց բովանդակություն չի լինի»․ Փաշինյանը կվերահաստատի՞ Սերժ Սարգսյանի հրավերը

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովներն ավարտվում են կոմունիկեներով (ուղերձներով-խմբագրական), որտեղ կետ առ կետ նշվում են այն բոլոր առաջնահերթությունները և այդ առաջնահերթություններին իրենց վերաբերմունքը․ նախորդ կոմունիկեներին՝ այո, անդրադարձ եղել է Հայաստանին և չի  նշվել Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ նշվել  են հակամարտությունները Հարավային Կովկասում և նաև Մոլդովայում և  միգուցե  կան ազդակներ, որ  թերևս այս անգամ  մի փոքր այլ տեքստ լինի և հնարավոր է, որ Փաշինյանը դա նկատի ուներ, որ կարող է լինել այլ բովանդակություն, բայց կարծում եմ, որ այս առումով մեր դիվանագետները ճիշտ աշխատում են և չեմ կարծում, թե  մենք կանգնած կլինենք  խնդրի առջև, որ  ներկայացվի խնդրահարույց տեքստ, որը կարող է չբխել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերից, այսինքն եթե դա է Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության նախապայմանը, ապա կարծում եմ, որ այդպիսի հարց չի առաջանա և վերջին պահին անակնկալներ չեն լինի և Հայաստանի մասնակցությունն կլինի այնպես, ինչպես որ նախատեսված է, առավել ևս, երբ Ադրբեջանը ևս ներկայանալու է այնտեղ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին՝  շեշտեց, որ ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին, եթե մինչ այդ  որևէ արտառոց բան տեղի չունենա։  Փաշինյանի խոսքերով, դա պայմանավորված է նաև գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով և եթե դրանում տեղ չգտնեն  Հայաստանի շահերին հակասող դրույթներ, ապա ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին։

Այս համատեքստում Գևորգ Մելիքյանը նկատեց նաև, որ նման գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր հարթակ է, որպեսզի  Հայաստանը կարողանա ճիշտ և հավասարակշիռ ձևով օգտվել այդ բոլոր հնարավորություններից և  լինի նաև ոչ միայն այդ առաջարկությունների սպառող, այլ նաև առաջարկող։

«Այս պարագայում Հայաստանը, որպես գործընկեր պետք է նաև անվտանգության արտադրող լինի, այլ ոչ թե միայն սպառող և շատ լավ է, որ մեր մասնակցությունն այդ գագաթնաժողովին կլինի և հուսով եմ, որ   այդ տեքստը ոչ հայանպաստ ձևակերպումներ չի ունենա»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Նկատենք  նաև, որ նախորդ տարի բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ  նախկին  նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգին  հրավիրել էր  Հայաստան։ Այս համատեքստում  Գևորգ Մելիքյանը շեշտեց․

«Այստեղ շատ հետաքրքիր է, թե մեր նոր կառավարությունը կվերահաստատի՞ այդ հրավերը, թե՞ ոչ․ միգուցե  Սերժ Սարգսյանի այդ հրավերը տեխնիկապես ուժի մեջ է դեռևս, թեև տեղի է ունեցել իշխանափոխություն, բայց մենք պետք է հասկանանք, արդյոք  շարունակում է մեխանիկորեն ուժի մեջ մնալ այդ հրավերը , թե պետք է արդեն նոր իշխանության մակարդակով  վերահաստատվի։ Միգուցե  առաջիկայում   բրյուսելյան այցի ժամանակ վարչապետ Փաշինյանն այս հարցը քննարկի  Ստոլտենբերգի հետ և  պարտադիր չէ, որ  այդ քննարկումը տեղի ունենա հանրության առջև, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում դա կարևոր հարց է, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին առաջին անգամ հրավիրել էր գալ Երևան և հիմա պետք է հասկանանք՝ այդ հրավերը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ ոչ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում